Ի՞նչ է կատարվել Նորագավիթի մաքսատանը վարչապետի այցի ընթացքում. պարզաբանում — Շեշտ.am (shesht.am)
6 րոպե
Ruslan

Ի՞նչ է կատարվել Նորագավիթի մաքսատանը վարչապետի այցի ընթացքում. պարզաբանում

Ինչ է եղել

Ապրիլի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելեց Նորագավիթի մաքսատուն: ՀՀ վարչապետը տեղում ծանոթացավ մաքսատան հնարավորություններին: Նորագավիթի մաքսակետում վարչապետին ուղեկցում էին ՀՀ պետական եկամուտների նախագահ Դավիթ Անանյանը և այլ պաշտոնյաներ: Մաքսատան մաքրությունն, ինչպես նաև սենյակներից մեկում պատին հենած ՀՀ դրոշը տեսնելով՝ վարչապետ Փաշինյանը զայրացավ եւ, դիմելով ՊԵԿ նախագահին, նշեց՝ «Պետական եկամուտների կոմիտեում պարգևավճարները կրճատեք և այստեղ պատշաճ մաքրություն կատարեք։ Այս սենյակում, այս դրոշի պայմաններում աշխատողներին բոլորին ասեք՝ ազատման դիմում գրեն»: Հարցին նկատողությամբ հնարավոր չէ՞ր սահմանափակվել, վարչապետը պատասխանեց՝ ոչ:

Վարչապետի «հանձնարարականից» հետո

ՀՀ վարչապետի այցից ու ՀՀ դրոշի նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքի վերաբերյալ նրա նկատողությունից հետո աշխատանքից ազատվեց ոչ միայն մաքսատան տվյալ աշխատակիցը՝ Հայկ Մարտիրոսյանը, այլև տվյալ վարչության պետը։  Պետեկամուտների կոմիտեից տեղեկացրեցին՝ աշխատակցին մաքսատան ղեկավար կազմից ոչ ոք չի ճնշել աշխատանքից հեռանալու նպատակով. մաքսային ծառայողն իր կամքով է դիմումը գրել։ Վարչապետի այցից հետո արդեն տարածքում նոր ցուցանակներ էին հայտնվել՝ պահպանել մաքրությունը, չծխել գրություններով։

Ինչպես է հարցը կարգավորում ՀՀ օրենսդրությունը

Ի՞նչ են կարծում իրավապաշտպանները

Մարդու իրավունքների պաշտպանները, քաղաքական տարբեր գործիչներ քննադատում են գործադիրի ղեկավարի պահվածքը՝ ասելով՝ մաքսային ծառայողներին նման կերպ աշխատանքից հեռացնելու որևէ իրավական հիմք չկա։ Իսկ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից դեռ մեկնաբանություն չի  եղել միջադեպի վերաբերյալ, փոխարենը գրասենյակի աշխատակազմից հայտնում են՝ իրականացվում է համապատասխան ուսումնասիրություն:

Ինչ է կարծում վարչապետը

Դեպքից օրեր հետո լրագրողների հետ զրուցում վարչապետ Փաշինյանը պնդեց՝ ինքը չի ստիպել ՊԵԿ աշխատակցին ազատման դիմում ներկայացնել, աշխատակիցը ցանկության դեպքում կարող էր շարունակել աշխատել։ Վարչապետը նաև նշեց, որ տեղեկություն է ստացել, որ դեպքից հետո պետական բոլոր կառույցներում զբաղվել են դրոշների խնամքով։

Ամենաընթերցվածը

[miniorange_social_login]

Մեկնաբանությունները

Գրել մեկնաբանություն
Հաստատեք
Մուտք գործեք
Մուտք գործելով Դուք համաձայնվում եք կայքի օգտագործման օրենքների հետ.