Շեշտ.am (shesht.am) - Feed

Բնավ պարտադիր չէ, որ ոլորտի խնդիրները պետությունը լուծի. echo.am-ի հիմնադիրը՝ Հայաստանում մեդիադաշտը բարելավելու մասին
Նախագծի հեղինակի գործունեությանը մերձգիտական հանրությունը ծանոթ է դեռ 2012թ. հիմնադրած Naked Science գիտահանրաճանաչ պարբերականով, որը Ռուսաստանում ամենաշատ մեջբերվող գիտական բովանդակությամբ կայքերից մեկն է: Oրական ավելի քան 100 հազար այցելու ունեցող կայքում տեղադրվում են ռուսական խոշորագույն ապրանքանիշերի գովազդները:

Ռուսլանը վերջերս է տեղափոխվել Հայաստան, հիմնել նոր նախագիծը: Իսկ թե ինչ խնդիր է դրել իր առաջ, և թե ինչ է իրենից ներկայացնում այս հարթակը, պատմում է հեղինակը:

echo.am` նոր հարթակ

Ռուսլան Մարտիրոսյանը նշել է, որ echo.am-ը Google News-ի կամ Яндекс.Новости-ի նման լրատվական դասական ագրեգատոր է: Տարբեր աղբյուրների լուրերը, ըստ իրենց նմանության, դիպաշարում միավորվում են, և ընթերցողը հնարավորություն է ունենում ընտրելու այն աղբյուրը, որտեղ ցանկանում է կարդալ տվյալ նորությունը: Լուրերն ընտրվում են հատուկ ալգորիթմով՝ արհեստական բանականության մասնակի միջամտությամբ: Հարթակում ներկայացված է նաև ԶԼՄ-ների վարկանիշի ու հոդվածների բաժին:

Արհեստական բանականությունը՝ echo.am-ում

Նախագծի հեղինակը պատմել է նաև կայքում արհեստական բանականության ներդրման մասին, ինչը, նրա խոսքով, բավականին բարդ գործընթաց է: Կայքի համար ուսումնասիրվում և կիրառվում են state-of-the-art լուծումները, որոնք, Ռուսլանի խոսքով, թույլ կտան լիարժեք մրցակից դառնալ Google-ին և Яндекс-ին (ոլորտի հսկաները): Դասական Data Science տերմիններով՝ դա փնջավորման (կլաստերացման) խնդիր է, որի լուծման համար պետք է մտածել՝ ինչպես որոշել նորությունների համընկնումը:

Դիպաշարի տեսքը՝ կայքում / © echo.am

Ռուսլանն ընդգծել է, որ լեզվի դեպքում անհնար է հաջորդական ալգորիթմ հաղորդել, քանի որ այն բազմաձև է. ցանկացած փորձ ապարդյուն կլինի: Այդ պատճառով մեքենայացված ուսուցման տարբեր մեթոդներ են փորձում, օրինակ՝ տեքստերի վեկտորների հստակեցում, նրանց միջև հեռավորություն, նեյրոցանցային բարդ լուծումներ: Հեղինակը տեղեկացրել է, որ արհեստական բանականությանն առայժմ խմբագիրներն են վերահսկելու, բայց հետագայում ամբողջությամբ ինքնաշխատ է գործելու:

Ներդրում՝ Հայաստանի մեդիա ոլորտի զարգացման գործում

Նոր հարթակը ստեղծվել է Հայաստանի մեդիա ոլորտի զարգացման գործում ներդրում ունենալու նպատակով: Ռուսլանի խոսքով՝ մեդիա շուկայում մեծ խնդիրներ կան և այդ խնդիրները պետք է լուծել: Այդ նպատակով պարտադիր չէ, որ այդ աշխատանքը պետությունն իրականացնի: Հեղինակի կարծիքով՝ նախ պետք է բնակչության մեդիագրագիտությունը բարձրացնել՝ դրանով լուծելով հարցի հիմնական մասը: Ոչ թե ֆեյքային անսպառ լուրերը բացահայտել, այլ ընթերցողի գիտակությունն այն աստիճանի հասցնել, որ «կոլեկտիվ իմունիտետ» ձևավորվի: Ֆեյքերի վրա հիմնված մեդիաները գիտակից ընթերցողի կողմից պահանջարկի անկման պարագայում կդադարեն կեղծ լուրեր տարածել:

echo.am-ը, Ռուսլանի հաղորդմամբ, հենց այդ հարցի լուծմանն է ուղղված: Նրա խոսքով՝ վարկանիշում տարբեր չափորոշիչներով որոշվում է ԶԼՄ-ի դիրքը, ըստ դրա էլ՝ դիպաշարում լուրերի աղբյուրների հերթականությունը: Սկզբում ցուցադրվում են որակյալ ԶԼՄ-ները. ընթերցողը հաճախ է այդ աղբյուրներն ընտրելու, որպեսզի կարդա հավաստի և որակյալ նորություն:

Ռուսլան Մարտիրոսյանը պատմել է նաև հայկական մեդիայում մեկ այլ նորույթի մասին. հատուկ նշումներ կան, որոնք կարող են տեղադրվել լուրերի վերնագրերի մոտ: Դրանք բնութագրելու են նորությունը: Ֆեյք լուրերն, ըստ նրա, կարելի է, նշել «Պահանջում է հաստատում» (օրինակ)՝ հերքման փոխարեն: Սա ընթերցողի համար լուրն ու սկզբնաղբյուրն առավել մանրամասն ուսումնասիրելու ուղղորդում կլինի: Ռուսլանը շեշտել է, որ նմանօրինակ գործիքները հետագայում ավելանալու են:

Հեղինակն անդրադարձել է կորոնավիրուսային համավարակի վերաբերյալ տեղեկություններին՝ նշելով, որ եթե ավելի շուտ այսպիսի նախագիծ լիներ հայկական լրատվադաշտում, ապա կորոնավիրուսի հետ կապված ներկայիս պատկերն այլ կլիներ. քիչ կորուստներ, առավել բարվոք տնտեսություն:

ԶԼՄ-ների վարկանիշը՝ echo.am-ում

Կայքի հիմնադիրը տեղեկացրել է, որ հայկական ցանկացած ԶԼՄ կարող է մասնակցել նախագծին՝ այդտեղ ցուցադրելով իր լուրերը: Այդ նպատակով անհրաժեշտ է փոխանցել RSS-ը՝ տեխնիկական պահանջներին համապատասխան:

Սակայն աղբյուրի զբաղեցրած դիրքը, հաճախելիությունը, ըստ Ռուսլանի, կախված է վարկանիշային աղյուսակում զբաղեցրած դիրքից: Վերջինս որոշվում է արհեստական բանականության օգնությամբ՝ մի շարք չափորոշիչներով: Արտաքին ազդեցությունը բացառելու ուղղությամբ աշխատանքներ տարվում են: Կայքը չունի սեփական կոնտենտը, իսկ մնացած ամեն ինչ, Ռուսլանի խոսքով, որոշում և լիովին որոշելու է ալգորիթմը:

Հարթակի հիմնադրի խոսքով՝ վարկանիշի գնահատման չափորոշիչների շարքում հաշվի են առնվում այնպիսի ցուցանիշներ, ինչպիսին են կայքի դիզայնը, հարմարավետությունը, աղբյուրի հավաստիության մակարդակը, գովազդի զբաղեցրած ծավալը, բարեվարքությունը և այլն: Դրանց գումարվում են նաև այցելությունների քանակն և հղմումը, որոնցով և որոշվում է վերջնական դիրքը վարկանիշում:

Ռուսլանն ընդգծել է, որ նախագծի ստեղծման, զարգացման և գործունեության համար քաղաքական որևէ ուժի հետ չի համագործակցում: