Շեշտ.am (shesht.am) - Feed

Իսրայելն ու ԱՄՆ-ն փորձարկել են շուրջ 20 հակադրոնային համակարգ
Նախարարությունը նոյեմբերի 26-ին հայտնել է, որ փորձարկումների այս շարքն առաջին անգամ անցկացվել է Իսրայելում։ Այն համատեղ ղեկավարել են նախարարության պաշտպանական հետազոտությունների և մշակումների վարչությունը՝ MAFAT-ը, ու ամերիկյան պաշտպանական կառույցները։

Մասնակիցների թվում էին ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը՝ CENTCOM-ը, դրա հատուկ գործողությունների հրամանատարությունը՝ SOCCENT-ը, Ռազմածովային հետազոտությունների գրասենյակը՝ ONR-ը, և JIATF 401 միջգերատեսչական խումբը։ Ներգրավվել են նաև Իսրայելի ցամաքային զորքերն ու ռազմաօդային ուժերը, երկու երկրների պաշտպանական ընկերություններ։

Համակարգերը գնահատվել են տարբեր տեսակի անօդաչուների սպառնալիքների դեմ՝ երկու երկրների մարտական պայմաններն ու խնդիրները նմանակող սցենարներում։ Փորձարկումներին անմիջականորեն մասնակցել են նաև այն զինծառայողները, որոնք պետք է կիրառեն այդ միջոցները։

Նախարարությունը չի հրապարակել համակարգերի ամբողջական ցանկը, առանձին փորձարկումների արդյունքները կամ խոցումների ցուցանիշները։ Չեն նշվել նաև փորձարկումների ճշգրիտ օրերը, գրում է The Jerusalem Post-ը։

Black Sands-ի առաջին համատեղ փորձարկումներն անցկացվել էին 2025 թվականի հոկտեմբերին՝ ԱՄՆ Հյուսիսային Կարոլինա նահանգի Քեմփ Լըժեն ծովային հետևակի ռազմակայանում, հաղորդում է Janes-ը։ Այսպիսով, Իսրայելում անցկացվածը շարքի երկրորդ փուլն է։