Շեշտ.am (shesht.am) - Feed

Հաստատվել է Covid-19-ով վարակվածության 1600 նոր դեպք. աշնանային արձակուրդը կերկարաձգվի ևս 2 շաբաթով
Հայաստանում Covid-19-ից մահացությունների թիվը հասել է 1222-ի: Նախորդ օրը մահացած պացիենտները եղել են 71 (կին), 69 (կին), 58 (տղամարդ), 72 (տղամարդ), 71 (տղամարդ), 67 (տղամարդ), 58 (տղամարդ), 80 (տղամարդ), 74 (կին), 67 (տղամարդ), 69 (տղամարդ), 52 (տղամարդ), 83 (տղամարդ), 65 (տղամարդ), 76 (կին), 69 (կին), 79 (կին), 75 (տղամարդ), 74 (կին), 70 (տղամարդ), 72 (տղամարդ), 54 (կին), 74  (տղամարդ), 66 (կին), 72 (տղամարդ) և 61 (կին) տարեկան։ Բացի վերջինից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 8 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 347 է:

Վարակվածության հաստատված դեպքերի թիվը երկրում հասել է 80410-ի: Առողջացածների թիվը 51814 է: Նախորդ օրը կատարված թեստերից 1797-ը բացասական են եղել:

Առողջապահական իրադրության վատթարացմամբ պայմանավորված՝ աշնանային արձակուրդը կերկարաձգվի ևս 2 շաբաթով: Մինչև նոյեմբերի 12-ը չեն գործի նաև նախադպրոցական հաստատությունները, արվեստի, գեղարվեստի, երաժշտական և մարզադպրոցները։ Ուսումնարանները, քոլեջները և բուհերը կշարունակեն գործել հեռավար և առցանց ուսուցման ձևաչափով։