7 ամսում 70 հազար մեքենա է ներմուծվել. ՊԵԿ — Շեշտ.am (shesht.am)
4 րոպե
Խմբագրություն

7 ամսում 70 հազար մեքենա է ներմուծվել. ՊԵԿ

Ներմուծումների մեծ ծավալը պայմանավորված է 2020թ-ից ԵՏՄ միասնական մաքսային դրույքաչափին անցում կատարելու հանգամանքով:

Ավտոմեքենաների ներմուծում / ©verelq.am

ՀՀ Կառավարությանն առընթեր Պետեկամուտների կոմիտեի փոխնախագահ Շուշան Ներսիսյանը տեղեկատվություն է հրապարակել ավտոմեքենաների մաքսազերծման և կատարվող աշխատանքների վերաբերյալ։

ՊԵԿ փոխնախագահը նշել է, որ մինչև հուլիսի վերջը կարձանագրվի 70000 ձևակերպում՝ 7 ամիսների ընթացքում: Մինչդեռ նախորդ տարի ներմուծվել է մոտ 67000 ավտոմեքենա: Ներմուծումների մեծ ծավալը, Ներսիսյանի համոզմամբ, պայմանավորված է 2020թ-ից ԵՏՄ միասնական մաքսային դրույքաչափին անցում կատարելու հանգամանքով:

Ավտոմեքենաների մաքսազերծման և կատարվող աշխատանքների վերաբերյալ!Ուզում եմ հրապարակել որոշ թվեր, ապա հանրությանը տեղյակ…

Опубликовано Shushan Nersisyan Понедельник, 22 июля 2019 г.

Շուշան Ներսիսյանը ներկայացրել է նաև կատարված աշխատանքները․

— 2019թ հունվարից Նորագավիթում տեղակայված բաժինների համար սահմանվել է 6-օրյա աշխատանքային շաբաթ,
— ավելացվել է 5 ձևակերպող տեսուչ,
— մեծ քանակով ավտոմեքենաներ են ձևակերպվել Հանրապետության բոլոր մաքսատներում,
— ավտոմեքենաների բեռնաթափում է իրականացվել մաքսային պահեստներում,
— այսօրվա դրությամբ օրական մոտ 700 ավտոմեքենա է ձևակերպվում ՀՀ-ում, որից մոտ 500-ը՝ Նորագավիթում:

ՊԵԿ փոխնախագահը նախանշել է նաև այն փոփոխությունները, որոնք իրականացվելու են առաջիկայում․

— Օգոստոսի 1-ից Նորագավիթի բաժիններն աշխատելու են 7-օրյա գրաֆիկով և այս նպատակով ավելացվելու է ևս 6 աշխատակից,
— մաքսային պահեստներում բեռնաթափման աշխատանքներն իրականացվելու են նաև շաբաթ-կիրակի օրերին,
— «Մետեքսիմ» մաքսային պահեստը կահավորվել է և շատ կարճ ժամկետներում ավտոմեքենաներ կձևակերպվեն նաև այս պահեստում։

Շուշան Ներսիսյանն անդրադարձել է նաև Վարչապետի հանձնարարականին՝ նշելով, որ ավտոմաքսատունը Գյումրի տեղափոխելու դեպքում այնտեղ կապահովվեն անհրաժեշտ պայմանները՝ ավտոմեքենան արագ և հեշտ մաքսազերծելու և հաշվառելու համար:

ՊԵԿ փոխնախագահը տեղեկացրել է, որ հանձնարարականի առնչությամբ աշխատանքներն արդեն մեկնարկել են և մինչև տարեվերջ տեղափոխված կլինի Գյումրի։

Հիշեցնենք, ավելի վաղ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն ավտոմաքսատան տեղափոխման հետ կապված հարցին պատասխանելիս նշել էր, որ գործընթացը մեկնարկել է, սակայն տարիների ընթացքում կիրականացվի։

Ամենաընթերցվածը

[miniorange_social_login]

Մեկնաբանությունները

Գրել մեկնաբանություն
Հաստատեք
Մուտք գործեք
Մուտք գործելով Դուք համաձայնվում եք կայքի օգտագործման օրենքների հետ.