Շեշտ.am (shesht.am) - Feed

Ռուս-վրացական լարվածությամբ պայմանավորված՝ Հայաստանից Ռուսաստան չվերթներն ավելանում են
Հուլիսի 8-ից Հայաստանից Ռուսաստան կատարվող չվերթների քանակը կավելանա: Այս մասին Shesht.am–ին տեղեկացրեց «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ հանրային կապերի պատասխանատու Սաթենիկ Հովհաննիսյանը:

Ըստ նրա՝ հուլիսի 8-ից «Արմենիա» ավիաընկերությունն ամեն օր՝ օրական երկու չվերթ կիրականացնի Երևանից դեպի Մոսկվա: Ավելի վաղ հաղորդվել էր, որ պահանջարկի դեպքում ընկերությունը կարող է մինչև 4 չվերթ իրականացնել։

Մինչև հիմա ընկերության փոխադրումները դեպի Ռուսաստան՝ Մինվոդի ու Վորոնեժ ուղղություններով էին, իսկ դեպի Մոսկվա թռիչքները 2016թ.-ից դադարեցվել էին։

Ուղղությունը վերականգնելու պատճառը ռուս-վրացական վերջին լարվածությունն է, եւ դրանով պայմանավորված՝ նախատեսվում է չվերթների ժամերը մոտեցնել դեպի Վրաստան փոխադրումներ իրականացող միակ ընկերության՝ «Վրացական ավիաուղիների» Երևան - Թբիլիսի - Երևան չվերթների ժամերին:

Դեպի Հայաստան ռուսաստանյան 11 ավիաընկերություններ են չվերթներ իրականացնում, 10-ը՝ դեպի Երևան, մեկը («Պոբեդան»)՝ դեպի Գյումրի։

««Պոբեդա» ավիաընկերությունը հուլիս ամսին կավելացնի չվերթների հաճախականությունը և կիրականացնի հավելյալ 8 չվերթ՝ Գյումրի-Մոսկվա-Գյումրի երթուղով։ Ներկայումս օրական մեկ անգամ են իրականացվում այս ուղղությամբ թռիչքները։

Երկու ավիաընկերություն էլ փոխում են օդանավերի տիպերը. «Աերոֆլոտ» ընկերությունն իր բոլոր՝ 6 չվերթներից յուրաքանչյուրին կավելացնի 40 նստատեղ, իսկ Nord Wind ավիաընկերությունը ներկայիս 3-ի փոխարեն 4 չվերթ կիրականացնի 400-տեղանոց օդանավերով:

Սրանք են այս պահի դրությամբ եղած տվյալները, որոնք ընթացքում կարող են փոփոխության ենթարկվել», – ասաց Սաթենիկ Հովհաննիսյանը։

Նշենք, որ «Պոբեդա»-ն Գյումրի-Մոսկվա-Գյումրի օդուղով ներկայումս օրական մեկ անգամ է իրականացնում թռիչքները, «Աերոֆլոտ»-ը՝ 6 չվերթ Երեւան-Մոսկվա-Երեւան ուղղությամբ, իսկ Nord Wind ավիաընկերությունը՝ օրական 3-ը դեպի Մոսկվա։