Շեշտ.am (shesht.am) - Feed

Lucid Motors-ը «ամենահեռագնաց» էլեկտրոմոբիլի կոչման համար Tesla Model S-ի մրցակցի իր տարբերակն է ներկայացրել
Tesla-յի ավտոմեքենաներն, անկասկած, մեկ լիցքավորմամբ ընթացքի տևողությամբ առաջատարն են: Ավելի հստակ՝ այդ ցուցանիշով ռեկորդը ներկայումս պատկանում է Tesla Model S-ի Long Range Plus տարբերակին, որը կարող է անցնել 402 մղոն կամ 674 կիլոմետր: Մյուս արտադրողները դեռևս այդ ցուցանիշին չեն մոտեցել:

Սակայն այժմ հայտնվել է Tesla-յի մրցակիցը. Lucid Motors (նախկինում՝ Atieva) ընկերությունը հայտարարել է, որ Lucid Air պրեմիում մոդելը կարող է մեկ լիցքավորմամբ անցնել 832 կմ: Մեքենայի հեղինակների խոսքով՝ նախկինում այդ ցուցանիշը կազմել է 643 կմ:

Lucid Air-ի ունակությունները հաստատել են նաև FEV North America անկախ ընկերության մասնագետները: Թեստավորման գործընթացն անցկացվել է ԱՄՆ-ի շրջակա միջավայրի պահպանության գործակալության սահմանած կանոններին համապատասխան:

https://youtu.be/ir5yBKJqx18
Lucid Air-ի գովազդային հոլովակը / © Lucid Motors

Նոր ռեկորդի մասին, սակայն, խոսելը դեռ վաղ է. նույն գործակալության մասնագետները պետք է գնահատեն արդյունքները: Սպասվում է, որ համապատասխան եզրակացությունը կհրապարակվի 2021թ. գարնանը: Եթե FEV North America-յի մասնագետները զեկույցում թերություններ չնշեն, ապա Tesla-յի վերոնշյալ մոդելը կզրկվի իր տիտղոսից:

Թեստի արդյունքները / © Electrek

Lucid Air սեդանի սերիական տարբերակը պետք է ներկայացվի 2020թ. սեպտեմբերի 9-ին: Մեքենայի վերջնական բնութագրերն այդ ժամանակ էլ հայտնի կդառնան: Առկա տվյալների համաձայն՝ Lucid Air-ն ունենալու է առնվազն 1000 լ/վ հզորություն, իսկ արժեքը՝ շուրջ 100 հազար դոլար:

Ուշագրավ է, որ Lucid Motors-ի հիմնադիրը՝ Բեռնարդ Ցեն, Tesla-յի նախկին աշխատակից է: Ավելին՝ Ցեն Իլոն Մասկի ընկերությունում զբաղեցրել է փոխնախագահի հաստիքը և տնօրենների խորհրդի անդամ է եղել:

Ավելի վաղ հաղորդել էինք, որ Tesla-ն դիզայների թափուր հաստիքի հայտարարություն է հրապարակել, ով պետք է զբաղվի նաև այլ նախագծերով, մասնավորապես՝ SpaceX-ի տիեզերանավերի արտաքին տեսքի մշակմամբ: