Շեշտ.am (shesht.am) - Feed

iPhone 11, Watch 5, նոր iPad. ի՞նչ ներկայացրեց Apple-ն այս շնորհանդեսին
Առաջին iPhone-ը՝ երեք տեսախցիկով, մշտապես աշխատող էկրանով Apple Watch Series 5 և թարմացված iPad

iPad

iPad Pro 2019 / ©Ամելիա Հոլոուեյթի Քրեյլս, The Verge-ի համար

Apple-ը մեծացրել է 9,7 դյույմ էկրանով iPad -ը և ամենապահանջված մոդելին ավելացրել է Smart Connector:

Նորություններ

10,2 դյույմ անկյունագծով էկրանԼիաչափ ստեղնաշարի միացման համար Smart Connector` ինչպես iPad Pro-ի վրաԱշխատում է Apple-ի նոր օպերացիոն համակարգով՝ iPadOS-ով, և ունի iPad Pro-ի մի շարք հնարավորություններA10 Fusion պրոցեսորSmart Keyboard և Smart Pencil:

Հաղորդվում է, որ այն վաճառքում կլինի սեպտեմբերի 30-ից: Նոր iPad-ները կլինեն արծաթագույն, ոսկեգույն և «մոխրագույն տիեզերք» գույնի, կունենան 32 և 128 ԳԲ հիշողություն: Գինը` 329 դոլար:

Apple Watch Series 5

Նորամուծություններ

Always-On Retina նոր էկրան, որը միշտ միացված էԷկրանի մշտական ակտիվությանը զուգահեռ՝ աշխատանքի ռեժիմը չի կրճատվի. Apple-ի հաղորդմամբ՝ մեկ լիցքավորմամբ ժամացույցն աշխատում է լիարժեք աշխատանքային օրԿողմնացույց և հնարավորություն՝ աշխարհի ավելի քան 100 երկրում արտակարգ իրավիճակների ծառայություններին զանգահարելուՍրտի աշխատանքը ստուգելու համակարգՍպիտակ կերամիկայից պատրաստված մոդել

https://youtu.be/1yQdaFTG7VE
Apple Watch Series 5 / ©Чудо техники

Apple Watch-ը մեծ դեր ունի առողջապահության հարցում. այն ստուգում է շրջակա աղմուկի մակարդակը, սրտի աշխատանքը և կանացի առողջությունը:

GPS-ով մոդելները կարժենան 399 դոլար, բջջային մոդուլով մոդելները` 499 դոլարով, իսկ նախորդ մոդելները կդառնան 199 դոլար: Apple Watch Series 5-ը վաճառքում կլինի սեպտեմբերի 20-ից:

iPhone 11

Apple-ը ներկայացրել է iPhone Xr-ի հետնորդին, որի վրա արված գլխավոր փոփոխությունը տեսախցիկների բարելավումն է:

Նոր iPhone-ների շնորհանդես / ©youtube.com

Հիմնական փոփոխություններ

Dolby Atmos համակարգի առկայությունՀետնամասում 12 ՄՊ կրկնակի տեսախցիկմ, վիդեո՝ 4K60FPSԴիմային տեսախցիկը նույնպես 12 ՄՊ էԲարելավվել է դիմանկարի ռեժիմըԳիշերային ռեժիմ. iPhone 11-ն ունի սակավ լուսավորության պայմաններում արված նկարների որակը բարձրացնող հնարավորությունԴիմային տեսախցիկը նկարում է slowmo-հոլովակներ. Apple-ն այս ֆունկիցան անվանել է Slofies` դանդաղ սելֆիA13 Bionic պրոցեսոր. ըստ Apple-ի՝ սա սմարթֆոնների համար նախատեսված ամենաարագաշարժ պրոցեսորն է: Այն A12 Bionic-ից արագ է 15-40%-ով, իսկ էներգաարդյունավետությունը բարձր է 20-30%-ովՆոր U1 չիպ. Ultra Wide Band տեխնոլոգիայի շնորհիվ այն թույլ է տալիս հայտնաբերել շրջակայքում առկա սարքավորումներըԱշխատանքային ռեժիմը iPhone 11-ից մեկ ժամով ավել է6.1 դյույմ էկրան՝  Liquid Retina:

https://youtu.be/H4p6njjPV_o
iPhone 11 / ©Apple

iPhone 11-ը կարժենա 399 դոլար: Կլինեն կանաչ, դեղին, սև, սպիտակ, կարմիր և մանուշակագույն, 64, 128 և 256 ԳԲ հիշողությամբ մոդելներ:

iPhone 11 Pro և iPhone 11 Pro Max

iPhone Xs-ը և iPhone Xs Max-ը կփոխարինվեն 3 տեսախցիկներով:

iPhone 11 Pro / ©venturebeat.ru

Հիմնական բնութագիրը և փոփոխությունները

Երկու մոդել՝ Pro-ն ունի 5,8 դյույմ անկյունագծով էկրան, իսկ Pro Max-ը՝ 6,5iPhone Pro-ի հիմնական առանձնահատկությունը տեսախցիկների 3-րդ սենսորի համակարգն է, որի շնորհիվ գերընդլայնված դիտանկյամբ նկարներ ու հոլովակներ են ստացվում12 ՄՊ տեսախցիկ՝ յուրաքանչյուրըՏեսախցիկները տարբեր ֆոկուսային տիրույթներ և ապերտուրաներ ունենDeep Fusion տեխնոլոգիա. նոր տեսախցիկը միաժամանակ նկարահանում է 9 պատկեր, որոնցից 4-ը՝ մինչև նկարելու կոճակը սեղմելը: Արհեստական բանականության տեխնոլոգիայի օգնությամբ iPhone 11 Pro-ն ինքնաշխատ կերպով հստակեցնում է միացված նկարը՝ առավելագույն մանրամասները ստանալու համար Սմարթֆոնը հագեցած է Dolby Vision և Dolby Atmos տեխնոլոգիաներով. Apple-ը սմարթֆոնի դիսփլեյն անվանել է Super Retina XDRiPhone 11 Pro-ի աշխատանքային ռեժիմը iPhone Xs-ից 4 ժամով ավելի երկար է, իսկ iPhone 11  Pro Max-ինը iPhone Xs Max-ից 5 ժամով է ավելի երկարԱրագ լիցքավորում 18 Վտ-անոց ադապտերով՝ USB-C-ովՈւնենալու է 4 գույն՝ մուգ կանաչ, արծաթագույն, ոսկեգույն և «մոխրագույն տիեզերք»: Սմարթֆոնի ապակե ետնապատը դարձել է անփայլՆոր՝ OLED էկրաններ՝ 5,8 և 6,5 դյույմ անկյունագծով:

https://youtu.be/cVEemOmHw9Y
iPhone 11 Pro / ©Apple

Վաճառքը կմեկնարկի սեպտեմբերի 20-ից: iPhone 11 Pro-ն` 599 դոլար, iPhone 11 Pro Max-ը` 699 դոլար:

Apple Arcade

Խաղային ծառայությունը կմեկնարկի 2019թ. սեպտեմբերի 19-ին: Այն կաշխատի App Store-ում առանձին բաժնով՝ թրեյլերներով, խորհուրդներով և խմբագրական նյութերով:

Այն աշխատում է iOS և macOS օպերացիոն համակարգերով: Ընտանեկան գրանցման դեպքում ծառայությունը կարժենա ամսական 4,99 դոլար՝ փորձնական մեկամսյա անվճար ծառայությամբ:

Apple TV+

Apple-ի սթրիմինգային վիդեոծառայությունը կթողարկվի նոյեմբերի 1-ին՝ Apple TV-ի հավելվածում: Արժեքը կլինի 199 ռուբլի՝ ամսական, յոթօրյա անվճար փորձնական տարբերակով: Ծառայությունը կաշխատի iPhone-ի, iPad-ի, Apple TV 4K-ի, Apple TV HD-ի, Apple TV-ի (երրորդ սերնդի), iPod touch-ի և Mac-ի վրա: iPhone-ի, iPad-ի և Apple TV-ի գնորդները կօգտվեն Apple TV+ -ի անվճար մեկամյա բաժանորդագրությունից:

Apple-ի շնորհանդես, Apple TV+ / ©wired.com

Այն հանդիսանում է Netflix-ի մրցակիցը: Շնորհանդեսի շրջանակներում առաջին անգամ ներկայացվել է See գիտաֆանտաստիկ սերիալի թրեյլերը:

https://youtu.be/7Rg0y7NT1gU
See գիտաֆանտաստիկ սերիալի թրեյլեր, գլխավոր դերում՝ Ջեյսոն Մոմոա / ©Apple TV

iOS 13

Նոր iOS 13-ը կթողարկվի սեպտեմբերի 19-ին, իսկ iOS 13.1-ը՝ սեպտեմբերի 30-ին: Օպերացիոն համակարգի առաջին հրապարակային բետա-տարբերակը դուրս էր եկել հունիսին: