Շեշտ.am (shesht.am) - Feed

7 ժամից քիչ քնող ուսանողներն առաջադիմության խնդիրներ են ունենում
Գիտնականները պարզել են, որ ընդամենը մեկ ժամ քիչ քնելու դեպքում ուսումնառության արդյունքները կրկնակի վատանում են:

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետազոտողները գնահատել են՝ ինչն է ավելի շատ ազդում ուսումնառության արդյունավետության և սովորողների առաջադիմության վրա:

Նախապես աշխատանքը հետազոտության նպատակ է ունեցել՝ ցույց տալու ֆիզիկական ծանրաբեռնվածության և առաջադիմության միջև: MIT-ի՝ փորձարկմանը մասնակցող ուսանողներին տրամադրվել են ակտիվությունն արձանագրող սարքավորումներ: Այնուհետև նրանց մի մասը գրանցվել է ֆիտնես-պարապմունքներին, մյուսները մնացել են նույն՝ ֆիզիկական ծանրաբեռնվածության սովորական վիճակում:

Սակայն այս երկու խմբերի ուսումնառության արդյունքներում տարբերություն չի նկատվել: Բայց երբ գիտնականները սկսել են սարքավորումների տվյալները վերլուծել, հայտնաբերել են, որ այլ համահարաբերակցություն գոյություն ունի:

Սարքավորումները գրանցել են փորձարկման մասնակիցների քնի ռեժիմը: Հեղինակները նշում են, որ  քնի տևողության ազդեցությունն արդյունավետության վրա զարմանալի չէ և կանխատեսելի է, բայց մակարդակն ապշեցուցիչ է: Պարզվել է, որ 6 ու կես ժամ քնած ուսանողները կրկնակի վատ արդյունք են գրանցել, քան ընդամենը մեկ ժամ ավել քնածները: Բացի այդ, ուսումնառության արդյունավետության կտրուկ վատթարացում է նկատվել նրանց մոտ, ովքեր պառկել են քնելու ժամը 2-ին կամ ավելի ուշ: Փրկություն չի հանդիսացել նույնիսկ ավելի երկար քունը: Այն նույն արդյունքն է ապահովել թե ժամը 22-ին քնողների, թե ժամը 1-ին քնողների դեպքում:

Հեղինակների ներկայացրած մյուս նորությունն այն է, որ ամբողջ շաբաթ սովորելը, քննությունից մեկ օր առաջ լավ քնելն ու «թարմ ուղեղով» քննության գնալու սկզբունքը չի գործում: Միանգամից հավելյալ քնելը չի օգնում հարցերի ավելի լավ պատասխանել, արդյունավետությունը չի փոխվում: MIT պրոֆեսոր, աշխատության համահեղինակ դոկտոր Ջեֆրի Գրոսմանը նշում է, որ հաճախ հանդիպող «քնեք, վաղը կարևոր օր է» արտահայտությունը չի արտահայտվում փորձարկումների արդյունքներում: Դրա փոխարեն կարևոր է հենց սովորելու օրերին քնելը:

Հեղինակները նշում են, որ այս արդյունքները կարող են լինել տղաների և աղջիկների առաջադիմության տարբերության պատճառներից մեկը: Ուսանողուհիների մոտ քնի ռեժիմն ավելի մոտ է խորհուրդ տրվողին, քան արական սեռի սովորողների մոտ:

Հասուն տարիքի մարդու համար քնի միջին տևողությունը 7-10 ժամ է: Տարբեր ուսումնասիրություններ ցույց են տալիս քնի տևողության ոչ միանշանակ սահմանումներ, բայց գործնականում բոլոր տվյալները տեղավորվում են այդ ժամային հատվածում: Հստակ թիվը կախված է անհատական առանձնահատկություններից, սակայն միջինիում 7 ժամից ավելի քիչ քունը վնասակար է. աճում է տարբեր հիվանդությունների վտանգը՝ սիրտ-անոթայինից, մարսողականից մինչև մտավոր:

Ամերիկյան գիտնականների աշխատանքը թույլ է տալիս խնդիրը դիտարկել նաև աշխատանքի արդյունավետության տեսանկյունից: Շատերն անտեսում են բժիշկների խորհուրդները՝ գտնելով, որ քիչ քնելու դեպքում կարող են ավելի լավ լուծել աշխատանքային և ուսումնական խնդիրները: Բայց, ինչպես երևում է հետազոտությունից, դա հանգեցնում է նաև առողջական խնդիրների, ինստիտուտում կամ գրասենյակում բարդությունների:

Ընդհանուր առմամբ՝ հարցը պահանջում է հետագա՝ ավելի խորն ուսումնասիրություն, որը պետք է բացահայտի պատճառահետևանքային կապերը: Հարվարդի բժշկական դպրոցի հոգեբուժության պրոֆեսոր Ռոբերտ Ստիկհոլդը, ով հետազոտություններին չի մասնակցել, նշում է, որ հնարավոր է՝ ոչ թե վատ քունն է ազդում գնահատականի վրա, այլ վատ առաջադիմությունն է դառնում անհանգիստ քնի պատճառ, կամ գուցե կա երրորդ հանգամանքը: