Շեշտ.am (shesht.am) - Feed

Հայաստանում առաջին անգամ Covid-19-ից 16-ամյա երեխա է մահացել
Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 68530 դեպք է հաստատվել, որոնցից 49219-ն առողջացել են: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 17869 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 357104 թեստավորում:

Covid-19-ից մահացությունների թիվը երկրում հասել է 1121-ի. նախորդ օրը մահացած պացիենտները եղել են 73 (տղամարդ), 52 (տղամարդ), 81 (տղամարդ), 79 (կին), 62 (կին), 81 (կին), 67 (կին), 75 (կին), 77 (կին), 49 (կին),  60 (կին), 74 (կին), 80 (կին), 66 (տղամարդ), 79 (տղամարդ), 66 (կին), 83 (կին), 83 (կին), 85 (կին) և 16 (աղջիկ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ Հայաստանում համավարակի տարածման սկզբից ի վեր երեխայի մահվան առաջին դեպքն է արձանագրվել կորոնավիրուսից: 16-ամյա աղջիկն ունեցել է ուղեկցող ծանր հիվանդություններ, մասնավորապես` 2 տարվա վաղեմության հետվիրահատական վիճակ գլխուղեղի (երկարավուն ուղեղի) չարորակ նորագոյացության մասնակի հեռացումից հետո (աստրոցիտոմա), վեգետատիվ վիճակ (չի խոսել, չի քայլել, չի նստել, չի հաղորդակցվել), որին ավելացել է Covid-19-ը` իր հետևանքներով:

Նշվում է, որ բժիշկներն արել են հնարավոր և անհրաժեշտ բոլոր միջոցառումները, սակայն երեխայի կյանքը հնարավոր չի եղել փրկել: Նախորդ օրն արձանագրվել է նաև մահվան 3 դեպք, երբ վարակվածների մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը հասել է 321-ի: