Թուրքիան Գյանջայում ավիաբազա է կառուցում. WarGonzo — Շեշտ.am (shesht.am)
2 րոպե
Խմբագրություն

Թուրքիան Գյանջայում ավիաբազա է կառուցում. WarGonzo

Ստեղծված իրադրությունը կարգավորելու նպատակով Անկարան ձեռնարկել է Գյանջայում ավիաբազայի կառուցումը: Հաղորդվում է, որ բացի ուղղաթիռներից ու անձնակազմից, Գյանջայում տեղակայվելու են նաև F-16 ինքնաթիռներ:

Գյանջայի ավիաբազա / © Ադրբեջանի ՊՆ

WarGonzo-ն, հղում անելով Ստամբուլի իր աղբյուրներին, հայտնում է, որ Թուրքիան Գյանջայում (Գանձակ) ռազմական ավիաբազա է կառուցում: Նշվում է, որ Անկարան քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնման անվան տակ արդեն սկսել է ռազմական և ռազմավարական օբյեկտի շինարարական աշխատանքները:

Աղբյուրի հաղորդմամբ՝ Էրդողանն այնքան էլ գոհ չի մնացել Արցախի 2-րդ պատերազմի արդյունքներից: Նրան հատկապես անհանգստացնում է այն, որ, ի տարբերություն թուրք զինվորականների, ռուս խաղաղապահներն են մեծ դերակատարում ու արտոնություններ ստացել:

Հայտնի է նաև, որ ռուսական կողմն ակտիվորեն զբաղվում է Ստեփանակերտի օդանավակայանի շահագործման նախապատրաստմամբ: Ավելի վղ հաղորդվել էր, որ դեկտեմբերի վերջին օդանավակայանը կկարողանա ընդունել ռուսական բեռնատար ինքնաթիռների:

Ստեղծված իրադրությունը կարգավորելու նպատակով Անկարան ձեռնարկել է Գյանջայում ավիաբազայի կառուցումը: Հաղորդվում է, որ բացի ուղղաթիռներից ու անձնակազմից, Գյանջայում տեղակայվելու են նաև F-16 ինքնաթիռներ:

Ամենաընթերցվածը

[miniorange_social_login]

Մեկնաբանությունները

Գրել մեկնաբանություն
Հաստատեք
Մուտք գործեք
Մուտք գործելով Դուք համաձայնվում եք կայքի օգտագործման օրենքների հետ.