Շեշտ.am (shesht.am) - Feed

Երևանը 6 ամսվա ընթացքում 161 հատ 8,6 մետրանոց նոր ավտոբուսներ կունենա
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, թե ինչ տեսք են ունենալու նոր ավտոբուսները:

Քաղաքապետն արդեն ստորագրել է 161 հատ 8,6 մետրանոց քաղաքային նոր ավտոբուսների ձեռքբերման պայմանագիրը։ Նրա խոսքով` CNG Green line («կանաչ») շարժիչով ավտոբուսների մատակարարը միջազգային բարձր որակավորում ունեցող, Չինաստանում գործող «Ժոնգ տոնգ» (Zhong Tong) ընկերությունն է։

Մարությանը նշել է, որ ավտոբուսների մատակարարումը կիրականացվի 6 ամսվա ընթացքում: Նոր ավտոբուսները հագեցած կլինեն եվրոպական ժամանակակից ստանդարտներին համապատասխան կահավորանքով, մասնավորապես, օդորակիչներով, LED լուսատախտակներով և հաշմանդամություն ունեցող անձանց համար հատուկ կահավորանքով։

Հայկ Մարությանը շեշտել է, որ տրանսպորտային բարեփոխումն ընթանում է նախանշված ժամանակացույցի համաձայն։