Շեշտ.am (shesht.am) - Feed

Չինական ատոմային նավատորմի գաղտնի բազան նկարել են արբանյակից
Չինաստանի Ժողովրդական-ազատագրական բանակի ռազմածովային նավատորմի Յուլին բազայում տեղակայվում են ատոմային սուզանավեր: Բազան տեղակայված է Հարավչինական ծովի հյուսիսային շրջանում՝ Հայնան կղզում, և հանդիսանում է տարածաշրջանի կարևորագույն օբյեկտներից մեկը: Հենց այստեղ է տեղակայված ՉԺՀ-ի ստորջրյա նավատորմը, որը հագեցած է միջուկային բալիստիկ հրթիռներով:

Սուզանավը մտնում է ստորջրյա անձավը / © PLANET LABS

Արբանյակային լուսանկարներում արձանագրվել է սուզանավերից մեկի մուտքը գաղտնի բազայի ստորջրյա անձավների համակարգ: Ամերիկացիների կողմից արված լուսանկարում հայտնված սուզանավի տեսակը հստակ հայտնի չէ: Ենթադրվում է, որ խոսքը 093 նախագծի «Շան» սուզանավի մասին է:

Այլ սուզանավեր չեն նկարահանման պահին նկատվել: Ենթադրվում է, որ մյուս սուզանավերն այդ պահին կամ մասնակցելիս են եղել զորավարժություններին, կամ գտնվել են ստորջրյա անձավներում:

https://twitter.com/StratSentinel/status/833093316862435328?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E833093316862435328%7Ctwgr%5E&ref_url=https%3A%2F%2Fwww.thedrive.com%2Fthe-war-zone%2F35837%2Fimage-shows-chinese-submarine-entering-mysterious-cave-facility-at-south-china-sea-base
Յուլին բազան Հայնան նահանգում:

Տեղեկություններ կան նաև, որ Չինական արդյունաբերական Bohai Shipbuilding կորպորացիան Լյաոնին նահանգի Հուլուդաո քաղաքային շրջանում ատոմային սուզանավերի արտադրության հսկայական գործարան է կառուցում: Գործարանն այնքան մեծ է լինելու, որ նրա հարթակներում հնարավոր կլինի տեղակայել միաժամանակ 4 ատոմային սուզանավ: Այն մեկուսացած է լինելու լրագրողների, ռազմական հետախույզների, օտարերկրյա արբանյակների ու լրտեսների աչքից: Այն զբաղեցնելու է շուրջ 40 հազար քառ.մ մակերես:

Ձեռնարկությունն աշխարհում ամենամեծն է լինելու, որտեղ արտադրելու են 4-րդ դասի 095 տեսակի բազմաթիրախ ատոմային սուզանավեր: Սակավ տեղեկությունների համաձայն՝ սուզանավերը ստանալու են 16 ուղղահայաց արձակման համակարգեր՝ HY-4 հականավային թևավոր հրթիռների համար, որոնց խոցման հեռավորությունը մինչև 500 կմ է: