Ալիևը BBC-ի եթերում խայտառակել է իրեն՝ փաստերը որակելով «կեղծ լուրեր» — Շեշտ.am (shesht.am)
3 րոպե
Խմբագրություն

Ալիևը BBC-ի եթերում խայտառակել է իրեն՝ փաստերը որակելով «կեղծ լուրեր»

Ադրբեջանի նախագահը միջազգային լրատվամիջոցի հետ հարցազրույցում կասկածի տակ է դրել նույն BBC-ի՝ Ստեփանակերտում աշխատող թղթակցի կողմից ներկայացված փաստերը, որոնք վերաբերում են Արցախի խաղաղ բնակչության կասետային և այլ զինատեսակներով թիրախավորմանը:

Ալիևի հերթական խայտառակությունը / © BBC

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ով, բացի Արցախի նկատմամբ ձեռնարկած ագրեսիան ու ռազմական հանցագործությունները, հայտնի է իր հասցեին հնչող մեղադրանքները «Fake News» որակելով, հերթական անգամ հայտնվել է անհարմար իրավիճակում՝ այս անգամ՝ ամերիկյան հեղինակավոր BBC-ի եթերում:

Մասնավորապես, Ադրբեջանի նախագահը միջազգային լրատվամիջոցի հետ հարցազրույցում կասկածի տակ է դրել նույն BBC-ի՝ Ստեփանակերտում աշխատող թղթակցի կողմից ներկայացված փաստերը, որոնք վերաբերում են Արցախի խաղաղ բնակչության կասետային և այլ զինատեսակներով թիրախավորմանը: Վերջինի վերաբերյալ, հիշեցնենք, փաստագրված վկայություններ է ներկայացրել նաև Human Rights Watch կազմակերպությունը: Խաղաղ բնակչությանը, քաղաքացիական բնակավայրերն ու ենթակառուցվածքները թիրախավորելու վերաբերյալ տվյալներն Ալիևն ապատեղեկատվություն է որակել:

Հատված հարցազրույցից՝ ռուսերեն տողատակերով / © BBC

Դիտարկմանը, թե ադրբեջանական կողմը Արցախի բնակչության նկատմամբ կիրառել է կասետային զինատեսակներ, ինչի վերաբերյալ կան վկայություններ, լուսանկարներ, տեսանյութեր, ինչպես նաև այդ բոլորը մանրամասն փաստագրված է Human Rights Wathc-ի կողմից, Ալիևը նշել է, որ ադրբեջանական կողմն այդպիսի զինատեսակներ չի կիրառել՝ կրկին անվանելով «կեղծ տեղեկատվություն»:

Ուշագրավ է, որ BBC-ի լրագրողը զարմացած հարցրել է. «Ամեն ինչ կեղծ տեղեկատվությո՞ւն է»: Ադրբեջանի նախագահը դրական է պատասխանել՝ նշելով. «Ինչո՞ւ ոչ»:

Իլհամ Ալիևը հնարավոր երևույթ է համարել նաև Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին երկրորդ անգամ «պատահաբար հրթիռակոծումը». առաջին հարվածը «հրետանու սխալ» անվանելուց հետո լրագրողը դիտարկում է արել՝ կասկած հայտնելով երկրորդ անգամ սխալվելու վերաբերյալ: Ալիևը նշել է, որ հնարավոր է:

Ամենաընթերցվածը

[miniorange_social_login]

Մեկնաբանությունները

Գրել մեկնաբանություն
Հաստատեք
Մուտք գործեք
Մուտք գործելով Դուք համաձայնվում եք կայքի օգտագործման օրենքների հետ.