Շեշտ.am (shesht.am) - Feed

«ՎԵՈՆ Արմենիան» պաշտոնապես հայտարարել է Beeline-ը Ucom-ին վաճառելու բանակցությունների մասին
Beeline ապրանքանիշի սեփականատեր «ՎԵՈՆ Արմենիա» ընկերությունն իր կայքում պաշտոնապես հայտարարել է հայկական Ucom ընկերության հետ բանակցությունների մասին: Ընկերությունը տեղեկացրել է, որ պատրաստվում է բիզնեսը վաճառել Ucom-ին:

2019թ. դեկտեմբերի վերջին հայտնի էր դարձել, որ Beeline-ը դիմել է Հայաստանի Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովին՝ իր բաժնետոմսերը Ucom ընկերությանը վաճառելու թույլտվության համար: Ընկերությունը նշել է, որ դեռևս պարզ չէ՝ վաճառքը կկայանա, թե՝ ոչ, և հավելյալ տեղեկության դեպքում կհրապարակի: ՀԾԿՀ-ից հայտնել են, որ դիմումի քննարկումն ընթացքի մեջ է, բայց որոշման հրապարակման հստակ ժամկետներ չեն նշվել:

«ՎԵՈՆ Արմենիա» ընկերությունը մատուցում է ֆիքսված և բջջային կապի ծառայություններ: 2007թ.-ից «ՎԵՈՆ Արմենիայի» (նախկինում՝ «Արմենթել») 100% բաժնետոմսերը պատկանում են Veon ընկերությունների խմբին, որը կապի ոլորտում համաշխարհային խոշոր ինտեգրացված օպերատորներից է:

Հայկական Ucom (Universal Communications) ընկերությունը հիմնադրվել է 2007թ.: Այն հանդիսանում է Հայաստանի հեռահաղորդակցության շուկայի առաջատարներից, ծառայություններ է մատուցում բարձր արագությամբ ինտերնետ կապի, IP հեռուստատեսության, թվային հեռախոսակապի ոլորտներում: