Էրդողանի խոսքով` Թրամփն առաջարկել է Ցեղասպանությունը կոչել «պատերազմ» — Շեշտ.am (shesht.am)
2 րոպե
Խմբագրություն

Էրդողանի խոսքով` Թրամփն առաջարկել է Ցեղասպանությունը կոչել «պատերազմ»

Թուրքիայի նախագահը նոյեմբերի 13-ին մեկնելու է ԱՄՆ: Էրդողանն ու Թրամփը Վաշինգտոնում քննարկելու են Ցեղասպանության ճանաչման բանաձևի հարցը, ինչպես նաև Սիրիայում ստեղծված իրավիճակը:

Դ.Թրամփ և Ռ.Թ.Էրդողան / ©REGST

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ պատրաստվում է քննարկել Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի ընդունման հարցը:

Էրդողանի խոսքով՝ «հայերի ցեղասպանությունն» արդեն հոգնեցրել է: Թուրքիայի նախագահը նաև նշել է, որ Թրամփն իրեն առաջարկել է ցեղասպանությունն անվանել «պատերազմ»: Ինքը հակադարձել է, որ իրենց ոչ մի երկիր չի դիմադրել, այդ հարցը քննարկման ենթակա չէ, եղել է հարկադիր տեղահանության հարց, առաջացել են մի շարք դժվարություններ:

Թուրքիայի նախագահը նոյեմբերի 13-ին մեկնելու է ԱՄՆ: Էրդողանն ու Թրամփը Վաշինգտոնում քննարկելու են նաև Սիրիայում ստեղծված իրավիճակը:

Ավելի վաղ Էրդողանը կասկածի տակ էր դրել նոյեմբերի 13-ին կայանալիք հանդիպումը` պայմանավորված Կոնգրեսում Հայոց ցեղասպանության հարցի քննարկման հետ: Սակայն նոյեմբերի 6-ին երկու երկրների նախագահները հեռախոսազրույցում պայմանավորվածություն են ձեռք բերել:

Ամենաընթերցվածը

[miniorange_social_login]

Մեկնաբանությունները

Գրել մեկնաբանություն
Հաստատեք
Մուտք գործեք
Մուտք գործելով Դուք համաձայնվում եք կայքի օգտագործման օրենքների հետ.