Շեշտ.am (shesht.am) - Feed

COP31-ն ավարտվել է առանց ընդհանուր քաղաքական համաձայնության
ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի գործադիր քարտուղար Սայմոն Սթիլը փակման նիստում հաստատել է, որ կողմերը չեն կարողացել համաձայնեցնել նախագահությունների առաջադրած որոշումները։ Նա արդյունքից հիասթափություն է հայտնել՝ միաժամանակ ընդգծելով, որ առանձին բանակցային ուղղություններով որոշումներ ընդունվել են։

Ինչպես հաղորդում է Reuters-ը, փակման լիագումար նիստում համաժողովի նախագահ Մուրադ Քուրումը հայտարարել է, որ տեքստի շուրջ համաձայնություն չկա, ուստի որոշումները չեն ընդունվել։ Ավելի քան երկու շաբաթ տևած բանակցությունները պետք է ավարտվեին նոյեմբերի 20-ին, սակայն շարունակվել են ևս երկու օր։

ԵՄ-ի անունից խոսած Իռլանդիայի կլիմայի հարցերով նախարար Դարա Օ’Բրայենը հայտարարել է, որ առաջարկված որոշումը չի համապատասխանում անհրաժեշտ հավակնությունների մակարդակին։ Նա անընդունելի է համարել կլիմայական փաստաթուղթը, որտեղ հանածո վառելիքի մասին հիշատակում չկա։

Բանակցությունները գլխավորած Ավստրալիայի կլիմայի և էներգետիկայի նախարար Քրիս Բոուենի խոսքով՝ որոշ երկրներ պնդում էին, որ հանածո վառելիքից անցումը պետք է հիշատակվի, իսկ մյուսները նման ձևակերպման դեմ էին։ Նա համաձայնության բացակայությունը հիասթափեցնող է անվանել։

Միաժամանակ Պալաուի նախարար Սթիվեն Վիկտորը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ էր աջակցել նախագծին՝ չնայած դրա թերություններին։ Նա առանձնացրել է մաքուր էլեկտրիֆիկացման, օվկիանոսների և ֆինանսավորման դրույթները՝ հիշեցնելով նաև հաստատված առանձին աշխատանքային ծրագրերի մասին։

Սթիլն իր ելույթում նշել է արդար անցման վերաբերյալ ընդունված որոշումները և գործնական գործողությունների օրակարգով արձանագրված առաջընթացը։ Նրա գնահատմամբ՝ կլիմայական գործընթացը բարելավելու և արդիականացնելու տեղ կա, իսկ համաձայնությունը պետք է ձևավորվի թափանցիկ քննարկումների և բոլոր կողմերին լսելու միջոցով։

Ընդհանուր քաղաքական փաստաթղթի չընդունվելը չի վերացնում նախորդ համաժողովներում ստանձնած պարտավորությունները կամ միջազգային կլիմայական համագործակցության իրավական շրջանակները, ընդգծում է Reuters-ը։ Անթալիայում անհամաձայնության առարկան այն էր, թե հաջորդ քայլերն ու դրանց հավակնությունների մակարդակն ինչպես պետք է ամրագրվեն նոր ընդհանուր որոշման մեջ։