Չինաստանում ոստիկանությունը բարձրախոսով դրոններով սկսել է զգուշացնել կորոնավիրուսի մասին — Շեշտ.am (shesht.am)
2 րոպե
Խմբագրություն

Չինաստանում ոստիկանությունը բարձրախոսով դրոններով սկսել է զգուշացնել կորոնավիրուսի մասին

Կվադրոկոպտերները թռչում են բնակիչների մոտ և կոչ են անում կրել դիմակներ և տանից դուրս չգալ:

Դրոնը զգուշացնում է կորոնավիրուսի մասին / © Daily Mail

Չինաստանում ոստիկանները սկսել են օգտագործել դրոններ՝ բարձրախոսներով, մարդկանց նոր կորոնավիրուսի բռնկման մասին նախազգուշացնելու համար: Դրանց միջոցով բնակիչներին կոչ են անում մնալ տանը, դուրս չգալ առանց դիմակների: Վիրուսի դեմ պայքարի այս տարօրինակ մեթոդը միջազգային մեծ ուշադրության է արժանացել:

Տարածված տեսանյութի համաձայն՝ ոստիկաններն անօդաչու թռչող սարքին ռադիոկապ են ամրակցել, որի օգնությամբ հաղորդակցվում են բնակիչների հետ: Կվադրոկոպտերները գտնում են փողոցում առանց դիմակի գտնվող մարդկանց և բարձրախոսներով զգուշացնում են վտանգի մասին:

Բարձրախոսով դրոնները պայքարում են վիրուսի դեմ / © Damir Kamaletdinov

Մի դեպքում դրոնը «բարկացել» է սառնամանիքին առանց դիմակի դրսում կանգնած միայնակ կնոջ վրա, մյուսում՝ փոքրիկ երեխային տեղեկացրել է, որ կորոնավիրուսը լուրջ է և պետք է փախչել:

Հավելենք, որ, ըստ ստացված տեղեկությունների, նոր կորոնավիրուսի հետևանքով Չինաստանում մահացել է արդեն 259 մարդ, իսկ վարակվածների թիվը հասել է 12 հազարի:

Ամենաընթերցվածը

[miniorange_social_login]

Մեկնաբանությունները

Գրել մեկնաբանություն
Հաստատեք
Մուտք գործեք
Մուտք գործելով Դուք համաձայնվում եք կայքի օգտագործման օրենքների հետ.