Հրապարակվել է ամենատարածված էմոջիների ցանկը — Շեշտ.am (shesht.am)
1 րոպե
Խմբագրություն

Հրապարակվել է ամենատարածված էմոջիների ցանկը

Ամեն ինչ բավակար չափով կանխատեսելի է. առաջին տեղում արցունքներովն է:

Կադր «էմոջի ֆիլմից» / ©Kinoafisha.info

Unicode Consortium կազմակերպությունը, որ էմոջիների և թվային այլ սիմվոլների համար ստեղծում է միջազգային ստանդարտներ, առաջին անգամ որոշել է հրապարակել աշխարհում ամենատարածված էմոջիների վիճակագրությունը:

Unicode Consortium-ի մասնագետները կարծում են, որ ամենատարածված էմոջիների ցանկը մարդկանց կօգնի նոր բան բացահայտել:

ԹՈՓ 5 էմոջիները / ©wylsa.com

Առաջին տեղ՝ արցունքներով հայացքը, որն օգտատերերն ուղարկում են որպես խիստ ծիծաղելի ռեակցիա:

Երկրորդ տեղում կարմիր սիրտն է: Այստեղ ամեն ինչ պարզ է:

Երրորդ` ժպտացող հայացք` սրտաձև աչքերով:

Չորրորդ տեղում իրականում խիստ ծիծաղելի վիճակը բնորոշող էմոջին է (ծիծաղից թավալվում է):

Հինգերորդ տեղում ամաչկոտ, համեստ ժպիտն է:

Իսկ ընդհանուր վիճակագրությունն այսպիսինն է:

Վիճակագրություն / ©wylsa.com

Ի դեպ` iOS 13.2-ում հայտնվել են 59 նոր սմայլիկներ՝ կյանքի բոլոր իրավիճակների համար:

Ամենաընթերցվածը

[miniorange_social_login]

Մեկնաբանությունները

Գրել մեկնաբանություն
Հաստատեք
Մուտք գործեք
Մուտք գործելով Դուք համաձայնվում եք կայքի օգտագործման օրենքների հետ.