Շեշտ.am (shesht.am) - Feed

Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ ճանապարհային անցակետերը
Նոյեմբերի 20-ի հաղորդագրությունում կառավարությունը նշել է, որ որոշումը վերաբերում է «Նարվա-1», «Նարվա-2», Կոյդուլա, Լուհամաա և Սաատսե ճանապարհային անցակետերին։ Վեց ամիս անց իշխանությունները կգնահատեն՝ անվտանգության և հասարակական կարգի ապահովման համար սահմանված սահմանափակումը փոխելու անհրաժեշտություն կա՞։

Տալլինը որոշումը կապում է երկրի պաշտպանական արդյունաբերության ձեռնարկությունների դեմ այս տարվա երկու հարձակումների հետ։ Էստոնիայի ներքին անվտանգության ծառայության գնահատմամբ՝ երկուսի պատվիրատուներն էլ եղել են ռուսական հատուկ ծառայությունները։ Վարչապետ Քրիստեն Միխալը հայտարարել է, որ շարունակվող հարձակումները հանգեցնում են անվտանգության լրացուցիչ միջոցների կիրառման։

Ռուսական կողմը մերժում է այդ մեղադրանքները։ Reuters-ը հաղորդել է, որ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան նոյեմբերի 20-ին հայտարարել է քաղաքական և դիվանագիտական պատասխան քայլերի մասին, եթե Էստոնիան իրականացնի փակման ծրագիրը։ Նա այն համեմատել է նոր «երկաթե վարագույր» ստեղծելու հետ։

Էստոնիայի ԱԳՆ-ն պարզաբանել է, որ որոշումը երկաթուղային բեռնափոխադրումների համար լրացուցիչ սահմանափակումներ չի մտցնում։ Դրանք կշարունակվեն նախկինում սահմանված պահանջներով և խիստ մաքսային ստուգումներով։ ԱԳ նախարար Մարգուս Ցահկնայի խոսքով՝ ճանապարհային անցումների դադարեցումը պետք է նվազեցնի մարդկանց հավաքագրելու և պատժամիջոցները շրջանցելու հնարավորությունները։

Կառավարությունն ընդունում է, որ փոփոխությունն առավել անմիջականորեն կազդի Նարվայի ու Սետոմաայի բնակիչների, ինչպես նաև Իդա-Վիրու շրջանի և հարավարևելյան Էստոնիայի վրա։ Խոսքը հատկապես այն մարդկանց մասին է, որոնց հարազատները, աշխատանքը կամ գույքը գտնվում են սահմանի մյուս կողմում։

Էստոնիայի ԱԳՆ-ն Ռուսաստանում գտնվող իր քաղաքացիներին հորդորել է նախապես պլանավորել վերադարձը և խուսափել նոր ուղևորություններից։ Ճանապարհային անցակետերի փակվելուց հետո նրանք ստիպված կլինեն օգտվել բաց մնացած այլ երթուղիներից, որոնք, նախարարության զգուշացմամբ, կարող են ավելի երկար ու թանկ լինել։