«Դրախտի դարպասները» ֆիլմի պաշտոնական թրեյլերը հրապարակվել է — Շեշտ.am (shesht.am)
1 րոպե
Խմբագրություն

«Դրախտի դարպասները» ֆիլմի պաշտոնական թրեյլերը հրապարակվել է

Հոկտեմբերին ֆիլմի պրեմիերան տեղի կունենա Երևանում և Ստեփանակերտում, իսկ 2020թ. մարտին՝ Լոս Անջելեսում:

Կադր՝ «Դրախտի դարպասները» ֆիլմից

Արցախի մասին պատմող «Gate to Heaven» («Դրախտի դարպասները») ֆիլմում իրադարձությունները ծավալվում են 2016թ. Ապրիլյան պատերազմի օրերին:

Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանն այս ֆիլմով փորձում է աշխարհի ուշադրությունը հրավիրել Արցախի, այնտեղ ապրող հայերի անվտանգության վրա: Նրա խոսքով՝ պետք է բոլոր հնարավոր միջոցները գործի դնել՝ հասնելու Արցախի հարցի վերջնական և ամուր լուծման: «Թևանիկ» և «Վերջին բնակիչը» ֆիլմերից հետո «Դրախտի դարպասները» այդ միջոցներից մեկն է:

Ֆիլմում նկարահանվել են նաև օտարազգի դերասաններ: Գլխավոր դերում նկարահանվել է Տատյանա Սպիվակովան՝ աշխարհահռչակ ջութակահար Վլադիմիր Սպիվակովի և ռուսական Կուլտուրա ալիքի հեռուստամեկնաբան Սաթի Սպիվակովայի դուստրը:

Հոկտեմբերին ֆիլմի պրեմիերան տեղի կունենա Երևանում և Ստեփանակերտում, իսկ 2020թ. մարտին՝ Լոս Անջելեսում:

Ամենաընթերցվածը

[miniorange_social_login]

Մեկնաբանությունները

Գրել մեկնաբանություն
Հաստատեք
Մուտք գործեք
Մուտք գործելով Դուք համաձայնվում եք կայքի օգտագործման օրենքների հետ.