Հոտառության կորուստը կմատնանշի կորոնավիրուսի գաղտնի վարակակիրներին — Շեշտ.am (shesht.am)
3 րոպե
Խմբագրություն

Հոտառության կորուստը կմատնանշի կորոնավիրուսի գաղտնի վարակակիրներին

Բազմաթիվ դեպքերում հոտառության կորուստը Covid-19 վարակի միակ ակնհայտ ախտանշանն է, ուստի բժիշկներն առաջարկում են այն օգտագործել՝ հիվանդության գաղտնի վարակակիրներին հայտնաբերելու համար:

Երիտասարդների մոտ կորոնավիրուսը թեթև է անցնում, բայց նրանք շարունակում են մնալ վարակակիրներ / © IZ

Հոտերի տարբերակման ունակության կորուստը՝ անոսմիան, 40%-ով պայմանավորված է վիրուսային վարակով: Զարմանալի չէ, որ նոր տեսակի Covid-19-ի բռնկումը բազմաթիվ պացիենտների մոտ ուղեկցվում է անոսմիայով: Այդ ախտանշանը կարելի օգտագործել կորոնավիրուսի գաղտնի կրողնեին բացահայտելու համար, որոնց մոտ հիվանդության ավելի ակնհայտ ախտանշաններ ի հայտ չեն եկել, բայց շարունակում են շրջապատի համար վարակիչ հանդիսանալ:

Նման հայտարարությամբ է եկել Բրիտանական օթոլարինգոլոգիական համայնքի (BRS) ղեկավար պրոֆեսոր Կլեր Հոփքինսի և Օթոլարինգոլոգիայի բրիտանական ասոցիացիայի (BAO) նախագահ Նիրմալ Քումարի ղեկավարած բժիշկների խումբը:

Բժիշկները հիմնվել են Covid-19-ի վերաբերյալ հարավկորեական տվյալների վրա, որտեղ մանրամասն հետազոտություններ են իրականացվում և ցույց են տալիս, որ վարակվածների գրեթե 1/3-ի մոտ հոտի տարբերակման ունակության կորուստը (նրա հետ նաև՝ համի) եղել է հիմնական արտահայտիչ ախտանշանը: Նրանց խոսքով՝ անոսմիայի կտրուկ ի հայտ գալու մասին նշել են նաև ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Իտալիայի օթոլարինգոլոգները:

Երիտասարդները Covid-19-ը համեմատաբար թեթև են տանում՝ հաճախ չունենալով հիվանդության ոչ մի ակնհայտ արտահայտում, շարունակելով վարել ակտիվ կյանք, միաժամանակ՝ հանդիսանալով վարակակիր: Նման «գաղտնի վարակակիրները», անձամբ չնկատելով, նպաստում են հիվանդության հետագա տարածմանը: Ուստի բժիշկները մեծ ուշադրություն են դարձնում համի ու հոտի զգացման կորստին: Հեշտությամբ առանձնացող այդ ախտանշանը թույլ կտա նկատել գաղտնի վարակակիրին:

Բացի այդ, բրիտանացի բժիշկները հիշեցնում են, որ, ըստ որոշ տվյալների, հորմոնային դեղամիջոցները՝ կորտիկոստերոիդները, որոնք օգտագործվում են վերին շնչուղիների որոշ հիվանդությունների բուժման համար, կարող են ահագնացնել ռինովիրուսային և կորոնավիրուսային վարակների ծանրությունը, և խորհուրդ են տալիս զգուշանալ՝ շարունակվող պանդեմիայի պայմաններում այդ դեղամիջոցը նշանակելիս:

Ամենաընթերցվածը

[miniorange_social_login]

Մեկնաբանությունները

2 մեկնաբանություն
Li Ka
3 տարի առաջ
-
1
+
իսկ ինչքան ժամանակ հետո է վերականգնվում?
armenia
3 տարի առաջ
-
2
+
Ես արդեն 1_շաբաթ է հոտի և համի զգացողությունս կորցրել եմ
    Ruben Martirosyan
    3 տարի առաջ
    -
    0
    +
    Եթե վարակակիրի հետ շփվել եք կամ այլ նշաններ էլ ունեք, կարծում եմ ճիշտ կլինի զանգել 060838300
Հաստատեք
Մուտք գործեք
Մուտք գործելով Դուք համաձայնվում եք կայքի օգտագործման օրենքների հետ.