Հնարավոր է` Մուրադովին փոխարինի գեներալ Ավդեևը — Շեշտ.am (shesht.am)
2 րոպե
Խմբագրություն

Հնարավոր է` Մուրադովին փոխարինի գեներալ Ավդեևը

Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Մուրադովին կարող է փոխարինել ՌԴ զինված ուժերի Հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ալեքսեյ Ավդեևը:

Գեներալ Ավդեև / © Seldon

Ստացված տեղեկատվության համաձայն` Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Մուրադովին փոխարինել է ՌԴ զինված ուժերի Հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ալեքսեյ Ավդեևը:

Հաղորդվում է, որ ռուս գեներալն այսօր կժամանի Ստեփանակերտ, 2 շաբաթվա ընթացքում կկատարվի գործերի ընդունում-հանձնումը, ապա հաջորդ 6 ամիսներին Արցախում կշարունակի իր ծառայությունը, քանի որ խաղաղապահ զորախմբի հրամանատարները նույնպես 6 ամիսը մեկ անգամ են փոխարինվում: Նշվում է, որ ծառայության ժամկետը երկարաձգվում է, եթե կողմերն առարկություններ չունեն:

Ավդեևը ծնվել է 1967թ. Տաշքենդում, մոտոհրաձգային զորքերի գեներալ է։ Պարգևատրվել է ՌԴ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար», 3-րդ և 4-րդ աստիճանի, Ժուկովի, «Զինվորական վաստակի համար», «Բարեկամության» շքանշաններով, Սուվորովի մեդալով և ՌԴ այլ գերատեսչական պարգևներով։

Հիշեցնենք, որ Ռուստամ Մուրադովը նույնպես Հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ է։

Ամենաընթերցվածը

[miniorange_social_login]

Մեկնաբանությունները

Գրել մեկնաբանություն
Հաստատեք
Մուտք գործեք
Մուտք գործելով Դուք համաձայնվում եք կայքի օգտագործման օրենքների հետ.