Շեշտ.am (shesht.am) - Feed

«Շիրակ» օդանավակայանը Գյումրիի զարգացման կարևոր գրավականը կդառնա
Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում ժամանման նոր սրահ է բացվել: «Հայաստան - միջազգային օդանավակայաններ» ընկերության տեղեկացմամբ՝ վերանորոգվել է նաև թռիչքավայրէջքային ուղին. 3,5 և 6 սմ հաստությամբ նոր ասֆալտ-բետոնե ծածկույթով է պատվել:

Բացման արարողությանը մասնակցող փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի համոզմամբ՝ Գյումրիի օդանավակայանը քաղաքի զարգացման գործում կարևոր դերակատարում է ունենալու:

«Հայաստան միջազգային օդանավակայաններ» ընկերության գլխավոր մենեջեր Սերգեյ Ավետիսյանի խոսքով՝ սեպտեմբերի 16-ից վերսկսվում են «Պոբեդա» լոուքոստերի չվերթները դեպի Գյումրի:

Ինչպես հաղորդվում է, «Շիրակ» օդանավակայանի վերակառուցումից հետո փաստացի թողունակությունը կազմում է 700 հազար ուղևոր մեկ տարում՝ նախկին 200 հազարի փոխարեն:

Փոխվարչապետ Պապիկյանի խոսքով՝ օդանավակայանն արդեն ունի բոլոր հնարավորությունները՝ սպասարկելու նաև եվրոպական բյուջետային չվերթները: