«Անդրկովկասյան Տրանսսիբ». Ինչի՞ վերաբերյալ են Ադրբեջանի և Ռուսաստանի հակասությունները — Շեշտ.am (shesht.am)
9 րոպե
Խմբագրություն

«Անդրկովկասյան Տրանսսիբ». Ինչի՞ վերաբերյալ են Ադրբեջանի և Ռուսաստանի հակասությունները

Համարվում է, որ եթե Բաքուն չհամաձայնի «Անդրկովկասյան Տրանսսիբի» գործարկմանը, ապա ռուսական «Որսորդ» անօդաչուները կարող են փորձարկվել նաև Արցախում:

«Անդրկովկասյան Տրանսսիբ»` Եվրոպան Իրանին կապող ամենակարճ ուղին / © Photolur

Ռուսական կայքի հոդվածագիրը պնդում է, թե պատահականորեն` Ռուսաստանը Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման հենց հաջորդ օրը Աշուլուկ զորավարժարանում իրականացրեց ծանր հարվածային Ս-70 «Որսորդ» (С-70 «Охотник») անօդաչուի մարտական փորձարկումը: Սակայն նշվում է, որ ռուսական նորագույն անտեսանելի դրոնի իրական փորձարկումներն էական և ուժեղ ազդեցություն են ցուցաբերում Արցախյան 2-րդ պատերազմին հաջորդած գործընթացներում:

Համարվում է, որ Վլադիմիր Պուտինի համար այս հակամարտության կարգավորումը քաղաքական կարևոր խնդիր է: Հարցը ոչ միայն վարկանիշն է, այլև կարևոր է անդրկովկասյան «հետնամուտքը» փակելը, որտեղից սողոսկում են թուրքերն ու ամերիկացիները: Ընդգծվում է, որ Ադրբեջանը և Հայաստանը որոշակիորեն դժգոհություն ունեն իրենց հաշտեցնելու Մոսկվային ձգտումներից:

«Անդրկովկասյան Տրանսսիբը» և Ադրբեջանը

Թեև հունվարի 11-ին համատեղ հայտարարություն է ստորագրվել տրանսպորտային ապաշրջափակման մասին, սակայն Երևանը և Բաքուն, ինչպես նշվում է, այդ տեսակետներ ունեն կարգավորման հարցում. Հայաստանի համար կարևոր է Նախիջևանի տարածքով Իրանի հետ երկաթուղային կապ հաստատելը (Անդրկովկասյան Տրանսսիբ), սակայն դա Բաքվի «սրտով չէ»:

«Անդրկովկասյան Տրանսսիբը» Եվրոպան Իրանին ու Կենտրոնական Ասիային կապող ամենակարճ ճանապարհն է: Վերլուծության հեղինակը Մոսկվայի Երևանի «խաղադրույքի» չափը նկարագրելու համար հիշեցնում է, որ 1980-ականներին ԽՍՀՄ-ը տարեկան շուրջ 1 մլրդ դոլարի եկամուտ էր ստանում տարանցիկ ուղիների համար:

Անկարայի և Բաքվի համար այս նախագիծը ոչ միայն անցանկալի է համարվում, այլև` վտանգավոր: Ադրբեջանը փաստացի խոչընդոտող սակագներ է սահմանել իր տարածքով Ռուսաստանով Իրան գնացող երկաթուղային փոխադրումների համար: Նշվում է, որ հենց Ադրբեջանն է խաչ քաշել ռուս-իրանական տնտեսական բազմաթիվ նախագծերի վրա: Հոդվածագիրն ընդգծում է, որ «Փաշինյանը, Պուտինի դրդմամբ, պնդում է» «Անդրկովկասյան Տրանսսիբի» վերաբացման հարցում:

ՌԴ նախագահն ընդգծել է, որ համաձայնության իրագործումը շահավետ հայ և ադրբեջանցի ժողովուրդների ու տարածաշրջանի համար, ուստի Ռուսաստանի հետաքրքրությունների համար` ևս: Այստեղ հոդվածի հեղինակի համար անհասկանալի է, թե որն է Ադրբեջանի օգուտը: Դա կարող է լինել Նախիջանում 60 կմ-անոց հատվածի համար որոշակի միջնորդավճար կստանա, բայց առավել շահող են Հայաստանը, Իրանը և Ռուսաստանը: Նշվում է, որ Անկարան ու Վաշինգտոնը ճնշում կգործադրեն Ալիևի վրա` շարունակելու երկաթուղու շրջափակումը:

Ի՞նչ կլինի 5 տարի հետո

Հետևաբար, մեծ է հավանականությունը, որ Բաքուն խոչընդոտի Մոսկվայի ծրագրերին: Հաշվի առնելով, որ ռուսական խաղաղապահ առաքելությունն Արցախում 5 տարով է, ապա 2025թ. հնարավոր է համարվում, որ սկսվի Արցախյան նոր պատերազմ, և փաստ չէ, որ Ադրբեջանը կհաղթի:

Նշվում է, որ Ալիևի հաղթանակը մեծապես պայմանավորված էր Երևանի նկատմամբ ռազմական գերազանցությամբ: ՌԴ փոխվարչապետ Յու. Բորիսովի խոսքով` անօդաչուների կիրառմամբ փոխվել է ռազմական հակամարտությունների բնույթը. «Եթե սկզբում դա հետախուզության միջոց էր, ապա ներկայումս նաև` հարվածային: Արցախը ցույց տվեց, որ դա աշխատում է»:

Թուրքիայում նույնպես Ադրբեջանի հաղթանակի զենք են նշել Բայրաքթարները: Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Մեթյու Բրայզան նշել է, որ Թուրքիայից ու Իսրայելից ձեռք բերված առաջատար անօդաչուները Բաքվին վստահություն են ներշնչել, որ Երևանի նկատմամբ ռազմական գերակայություն ունի:

Համարվում է, որ եթե 5 տարվա ընթացքում Ռուսաստանը վերջնական տեսքի բերի «Որսորդին», իսկ Հայաստանը ոչ միայն ձեռք բերի այն, այլև յուրացնի Սու-30-ները, ապա Ադրբեջանի ռազմական գերակայությունն ակնթարթորեն կչեզոքանա: Ընդգծվում է, որ այդ դեպքում նույնիսկ Երևանը գերակայություն կունենա: Ակնկալվում է, որ մինչև 2025թ. Ս-70 անօդաչուն կմտնի զինված ուժեր և կդառնա արտահանվող զինատեսակ:

Որքան էլ գովերգվի թուրքական Բայրաքթարը, Որսորդն առավել հզոր ու արագաշարժ է: Այն ստեղծվել է «թռչող թևի» սխեմայով և շատ նման է ամերիկյան գերգաղտնի անտեսանելի ինքնաթիռին` F-117A-ին: Ամերիկացի փորձագետները համարում են, որ ռուսական անօդաչուն չի զիջում Lockheed Martin RQ-170-ին:

44-օրյա պատերազմը ցույց է տվել, որ Ռուսաստանը և ԱՄՆ-ը թույլ չեն տա թուրքական զորքերի ուղիղ մասնակցություն Ադրբեջանի կողմից: Եթե Երևանը և Բաքուն 5 տարի անց կրկին բախվեն, ապա, ինչպես նշվում է, կռվելու են դեմ առ դեմ (один на один):

Նման կանխատեսում անում են բազմաթիվ փորձագետներ, այդ թվում` ամերիկացի: ԱՄՆ ռազմածովային ուժերի ծովակալ Ջեյմս Ստավրիդիսը նշել է, որ մի քանի անգամ այցելել է երկու երկրներ և փոխադարձ թշնամանքի ականատես է եղել:

Ընդգծվում է, որ երկու պետություններին և, հատկապես, Ադրբեջանին, սեղանի շուրջ նստեցնելու համար Մոսկվան պետք է խստորեն պահպանի «քաղցրավենիքի ու մտրակի» քաղաքականությունը: Ընդ որում, մտրակը կարող է լինել հենց Որսորդը:

Համարվում է, որ Բաքվին, փաստացի, թույլ է տրվել նվաճել միայն այն տարածքները (փոքր-ինչ ավելի), որոնց շուրջ խոսվել է Մինսկի խմբի շրջանակներում: Այդ պատճառով ճիշտ չեն որակվում այն փորձագետների կարծիքները, ըստ որոնց` Մոսկվայի կողմից պատերազմին չմասնակցելը քաղաքական ճնշում էր հայկական «սորոսականների» վրա: Շեշտվում է, որ եթե Բաքվի վրա «Անդրկովկասյան Տրանսսիբի» հարցում ճնշում գործադրվի, ապա «ամեն ինչ կարող է սկզբից սկսվել»:

Ամենաընթերցվածը

[miniorange_social_login]

Մեկնաբանությունները

Գրել մեկնաբանություն
Հաստատեք
Մուտք գործեք
Մուտք գործելով Դուք համաձայնվում եք կայքի օգտագործման օրենքների հետ.