Շեշտ.am (shesht.am) - Feed

ԵՄ խորհուրդը թույլատրել է Հայաստանի և Ուկրաինայի հետ ավիացիոն համաձայնություն կնքել
Եվրոպական միությունը թույլատրել է Ուկրաինայի և Հայաստանի հետ կնքել ԵՄ ընդհանուր ավիացիոն տարածության մասին համաձայնությունը: Նմանատիպ համաձայնությունների «կանաչ լույս» են ստացել նաև Թունիսը և Քաթարը: Որոշումն ընդունվել է ԵՄ անդամ-երկրների ԱԳ նախարարների կողմից:

Պորտուգալիայի ենթակառուցվածքների նախարար Նունու Սանթուշը հայտարարել է, որ ԵՄ-ն այժմ պատրաստ է ստորագրել ավիացիոն համաձայնագրերը, որոնք կբարելավեն ավիաուղիների շուկայական հասանելիությունը, կամրապնդեն քաղաքացիների կապն ու կմեծացնեն նրանց ազատությունը: Նրա խոսքով` համաձայնագրերն անվտանգության բարձր մակարդակ են երաշխավորում և կստեղծեն խաղի հավասար կանոններ:

Հաղորդվում է, որ համաձայնագրերի ստորագրումը նախատեսված է աշնանը: Այնուհետև դրանք վավերացման են ենթակա ստորագրող երկրների, ԵՄ-ի և նրա բոլոր անդամների կողմից: Մինչև գործընթացի ավարտը Ուկրաինայի, Հայաստանի և Քաթարի հետ ավիացիոն համաձայնագրերը գործելու են ժամանակավորապես:

Ի՞նչ է Ուկրաինայի և Հայաստանի հետ ԵՄ ավիացիոն տարածությունը

Ավիացիոն ընդհանուր տարածության մասին համաձայնությունը հաճախ անվանում են նաև «բաց երկինք»: Այն նույնական չէ Բաց երկնքի մասին պայմանագրի հետ, որը վերաբերում է ռազմական ավիացիայի հետախուզական թռիչքներին: Ուկրաինան, օրինակ, վաղուց այդ պայմանագրի անդամ է, մինչդեռ Ռուսաստանն այս ամիս դուրս եկավ դրանից:

Ավիացիոն ընդհանուր տարածությունը վերաբերում է քաղաքացիական ավիացիային և նախատեսում է ավիափոխադրումների շուկայի փոխադարձ բացում ԵՄ-ի և նրա հարակից երկրների միջև: Խոսքն ուղևորային, բեռնատար և փոստային փոխադրումների մասին է:

Ակնկալվում է, որ ավիացիոն ընդհանուր տարածությունն Ուկրաինայի և Հայաստանի քաղաքացիների համար ավելի շատ հնարավորություններ կապահովի դեպի Եվրամիություն թռիչքների համար, ինչպես նաև կնպաստի ավիափոխադրումների շուկայի մրցունակության բարձրացմանը, ինչն էլ, ի վերջո, կնվազեցնի տոմսերի արժեքը: