Շեշտ.am (shesht.am) - Feed

Թյուրքական բանակի ստեղծում. «սխալ թարգմանությո՞ւն», թե իրական վտանգ հասցեատերերի համար
Վերջին օրերին փորձագիտական շրջանակներում արդիական են դարձել Թուրքիայի և Ադրբեջանի բանակային հնարավոր համատեղ միավորման ստեղծման մասին խոսակցությունները: Ավելի վաղ հաղորդվել էր, թե այդ մասին հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի խոսնակը:

Ռուսական տիրույթում կտրուկ արձագանքեցին այդ տեղեկությանը, Էրդողանին համեմատեցին Հիտլերի հետ: Թեև դրանից հետո ադրբեջանական մամուլը հերքեց լուրը` պատճառաբանելով, թե թուրք պաշտոնյայի խոսքերը «սխալ են թարգմանվել», սակայն շարունակում է քննարկվել` իսկապե՞ս «սխալ թարգմանություն» էր, թե՞ հատուկ էր արված: Այս դեպքում հարցադրում է հնչում` ո՞ւմ էր այն ուղղված:

Ռուսական կողմում Թուրքիայի վերաբերյալ գնահատականները հակասական են: Եթե որոշ պաշտոնյաներ ու փորձագետներ թյուրքական համատեղ բանակի ստեղծման հնարավորությանը կտրուկ արձագանքեցին` Անկարայից եկող վտանգի մասին ահազանգելով, ապա մյուսները համարում են, թե թուրքական վտանգը չափազանցված է: Կասկածի տակ է դրվում նաև նախկին խորհրդային որոշ երկրների կողմից իրենք ինքնիշխանությունը Թուրքիային զիջելու հնարավորությունը:

Ինչպես նշում է վերլուծաբան Մարժեցկին, հետխորհրդային ոչ բոլոր երկրների կընդդիմանան Մոսկվային, սակայն Աֆղանստանում ստեղծված իրավիճակը «սուլթանի» համար նոր հնարավորություններ է ստեղծում: Թուրքական զորքերը շարունակում են մնալ Քաբուլում, իսկ այնտեղ գործող ահաբեկչական խմբավորումները թուրքերի համար կարող են հիմք ծառայել` թյուրքալեզու պետությունների պաշտպանական դաշինք ստեղծելու համար:

Այս դեպքում, ինչպես շեշտվում է, նախկին խորհրդային երկրներից մի քանիսի ղեկավարները կարող են իրենց իշխանության և պետական անվտանգության համար զգուշանալ թալիբների հարձակումից` աջակցություն հայցելով Անկարայից: Այս դեպքում նրանք Մոսկվային չեն հակադրվի, այլ կհիմնավորեն Աֆղանստանից իսլամիստների հարձակումներին դիմակայելու անհրաժեշտությամբ:

Համարվում է, որ տվյալ պարագայում թուրքական խորհրդարանի խոսնակի հայտարարության «սխալ թարգմանությունը» կարող էր ուղղված լինել ոչ միայն Երևանին ու Կրեմլին, այլև` Կենտրոնական Ասիայի երկրներին: