Շեշտ.am (shesht.am) - Feed

Հայաստանում 115 մարդ վարակված է Covid-19-ով, 1-ն առողջացել է (upd.)
Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանի հաղորդմամբ՝ մարտի 19-ի ժամը 09:00-ի դրությամբ իրականացված Covid-19 կորոնավիրուսային հիվանդության թեստավորման արդյունքում հաստատված դեպքերի թիվը 115 է:

https://www.facebook.com/alina.nikoghosyan/posts/2443130795788699

Վարակվածներից մեկն առողջացել է: Հաղորդվում է, որ բոլոր պացիենտների առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար: Վարակվածության դեպքերից 99-ը փոխկապակցված են երկու առաջնակի դեպքերի հետ:

https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/posts/653839572118640

Առողջապահության նախարարությունը կոչ է արել.

— մնալ տա՛նը,— սահմանափակե՛լ շփումները,— հետևե՛լ անձնական հիգիենային,— հաճախակի՛ լվանալ ձեռքերն օճառով` առնվազն 20 վայրկյան տևողությամբ, հատկապես սնունդ ընդունելուց առաջ և տուն մտնելուց հետո,— հնարավորության սահմաններում նվազեցնե՛լ հանրային տրանսպորտից օգտվելը,— շփումների դեպքում պահպանե՛լ առնվազն 1 մետր հեռավորություն,— գրիպանման երևույթների առկայության դեպքում չզբաղվե՛լ ինքնաբուժմամբ, տեղեկացնել բժշկին,— համաճարակային լարված իրավիճակում գտնվող երկրից վերադառնալուն պես ինքնամեկուսանա՛լ 14 օրով` կապ հաստատելով պոլիկլինիկայի բժշկի հետ,— պարբերաբա՛ր կատարել ջերմաչափում` արդյունքների մասին տեղեկացնելով բժշկին,— խուճապի չմատնվե՛լ և հետևել բժշկի խորհուրդներին:

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն` 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն»` 060838300 հեռախոսահամարներով:

UPD. Նախարար Արսեն Թորոսյանը հայտնել է, որ կորոնավիրուսով վարակվածների թիվը Հայաստանում ավելացել է ևս 7-ով՝ դառնալով 122:

https://www.facebook.com/azatutyun/videos/145696060088658/
Նախարարի ասուլիսը / © Ազատություն

Թորոսյանի խոսքով՝ նոր դեպքերը կապված են Շենգավիթի արտադրամասի հետ: Նախարարը նշել է, որ հնարավոր է՝ վարակվածների թիվը շատանա՝ կապված արտադրամասի մեծության հետ: