Շեշտ.am (shesht.am) - Feed

ՀԴՄ չկա. օրենքի պահանջը հնարավոր է կատարել միայն «սև շուկայով»
Դեռևս ապրիլի 25-ին էր Պետական եկամուտների կոմիտեն հայտարարել, որ Հանրապետությունում առկա է 11000 ՀԴՄ սարքի պահանջարկ: Դրանից առաջ՝ մարտի 29-ի որոշմամբ, Կառավարությունը սարքերի ձեռքբերման գործընթացն ազատականացրել էր՝ թույլատրելով ֆիզիկական և իրավաբանական անձանց նոր սերնդի ՀԴՄ ներկրել։ Մինչ այդ ոլորտի միանձնյա տնօրինողը ՊԵԿ-ն էր:

Ինչպե՞ս է առաջացել խնդիրը

Ազատականացումից հետո ստեղծվել է մի իրավիճակ, երբ ՊԵԿ-ի  «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ում ՀԴՄ չկա, սակայն մեծ պահանջարկ կա: Մամուլում կան տեղեկություններ, որ բազմաթիվ տնտեսվարող սուբյեկտներ բախվում են այս խնդրի հետ, իսկ առանց ՀԴՄ-ի գործունեություն իրականացնելու դեպքում կարող են տուգանվել նույն ՊԵԿ-ի կողմից:

ՊԵԿ-ը հայտարարել է, որ առկա քանակությունն առաջին հերթին տրամադրվելու է սահմանամերձ բնակավայրերի տնտեսվարողներին: Միաժամանակ, ազատականացման ջատագով տնտեսվարողներին և հնարավոր այլ ներմուծողներին մի քանի անգամ հորդորել է հնարավորինս կարճ ժամկետներում ներկայացնել իրենց կողմից առաջարկվող հսկիչ-դրամարկղայինների մոդելները՝ առկա 9000-ից ավել ՀԴՄ սարքերի պահանջարկը բավարարելու նպատակով:

Սակայն գործընթացին ներգրավվել է 1 ընկերություն: Այն կներմուծի որոշակի խմբաքանակ, բայց ոչ ամբողջ պահանջարկը: ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը նշել է, որ առաջացած խնդիրը չէր լինի, եթե 5-6 ամիս առաջ հայտարարված ազատականացմանն արձագանքեին ավելի շատ ընկերություններ, սակայն բիզնեսը չի արձագանքել: Նրա խոսքով՝ այստեղ Կառավարությունը մեղք չունի: Անանյանը միաժամանակ հերքել է այն տեղեկությունը, թե ՊԵԿ-ը միտումնավոր խոչընդոտում է այդ գործընթացին:

Հիշեցնենք, որ դեռևս փետրվարի 5-ին Վարչապետը Դավիթ Անանյանի հետ հանդիպումից հետո հայտարարել էր, որ ՀԴՄ-ները տնտեսվարողներին կտրամադրվեն 160 հազար դրամի փոխարեն 60 հազարով: Սակայն այսօր մեր տնտեսվարողները ստիպված են գնելու «սև շուկայից», «ձեռքի վրայից»՝ հիմնականում 180-220 հազար դրամի սահմաններում:

Տնտեսվարողները լուծում են պահանջում

Մամուլում շրջանառվում են ենթադրություններ, թե միտումնավոր, շահադիտական նպատակներով ստեղծված խնդիր է, որպեսզի տնտեսվարողները սարքերը գնեն ավելի բարձր գնով: Օրինակ, նմանատիպ դեպքի առընչությամբ ՊԵԿ նախկին բարձրաստիճան անձանց նկատմամբ արդեն կա հարուցված քրեական գործ: Այսպես, պարզվել է, որ ՊԵԿ համապատասխան ՊՈԱԿ-ի և Չինաստանում գրանցված «Փաքս Թեքնոլոջի Լիմիթեդ» ընկերության միջև կնքված պայմանագրով ՀՀ մատակարարված 25․000 հատ «Pax S 900» ՀԴՄ-ն պայմանագրով ավելի բարձր գնով է ձևակերպվել:

Կան նաև ենթադրություններ, որ այս քրեական գործն է պատճառը, որ նոր քանակություն չի ներմուծվում: Տնտեսվարողները հավանական են համարում, որ գուցե այլևս ձեռնտու չէ ներմուծումը, քանի որ աշխատելու են օրենքի լիարժեք դաշտում, ուր շահույթը շատ մեծ չի լինելու:

Հաղորդվում է, որ արդեն կան վարչական տույժի ենթարկված տնտեսվարողներ: Այս կապակցությամբ ՊԵԿ նախագահը հայտարարել է, որ իրենք առաջնորդվում են բացառապես օրենքով, իսկ ՀԴՄ սարքեր ապահովելն այլևս իրենց պարտականությունը չէ: Նա առաջարկել է օգտվել բողոքարկելու իրավունքից: Դավիթ Անանյանի հայտարարությանն ի պատասխան՝ տնտեսվարողները պահանջում են ապահովել օրենքի կատարումը, դրանից հետո միայն կիրառել վարչական տույժ: