Շեշտ.am (shesht.am) - Feed

Չինաստանի իշխանությունները զգուշացրել են 2019-nCoV կորոնավիրուսով հիվանդների թվի աճի մասին
Չինաստանի Առողջապահության ազգային հանձնաժողովի ղեկավար Մա Սյաովեյը հայտարարել է, որ, չնայած երկրում տիրող համաճարակի դեմ պայքարում իշխանությունների ձեռնարկած միջոցառումներին, վարակի տարածումը միայն ուժգնանում է:

Նախարարի խոսքով` կորոնավիրուսն արդեն անցել է կենդանուց մարդուն փոխանցվելու փուլը և վերածվել մարդուց մարդուն փոխանցվողի: Սյաովեյը տեղեկացրել է, որ նոր կորոնավիրուսի վարակի աղբյուրը հայտնաբերված չէ, պարզ չէ, թե այն ինչպիսի մուտացիայի կարող է ենթարկվել: Առաջիկա օրերին կամ շաբաթներին կարող են տեղի ունենալ փոփոխություններ, այդ թվում և՝ վտանգավորության առումով:

https://twitter.com/AJEnglish/status/1220731224051867648
Հիվանդների քանակի աճով պայմանավորված՝ չինական Յուհան քաղաքում նոր բազմաֆունկցիոնալ հիվանդանոց է կառուցվում՝ 1,3 հազար տեղանոց: Շահագործման կհանձնվի փետրվարի 3-ին

Գերատեսչության ղեկավարը նշել է, որ կորոնավիրուսն ունակ է փոխանցվելու նաև ինկուբացիոն շրջանում (1-14 օր): Բացի այդ՝ վտանգ կա, որ սքրինինգը կարող է չբացահայտել արդեն հիվանդներին. բժիշկների խոսքով՝ սուր շնչառական վարակների նմանվող ախտանիշները՝ հազ, տենդ, բարձր ջերմություն, թուլություն, կարող են արտահայտվել միայն ուշ շրջաններում:

Ուղևորների առողջական վիճակի ստուգման կետ, երկաթուղային կայարան, Պեկին, Հունվարի 25 / © Reuters

Յուրաքանչյուր օր 2019-nCoV-ի մասին լուրերը դառնում են ավելի տագնապալից: Հունվարի 26-ի դրությամբ մահացել է 80 մարդ, վիրավորների թիվը մոտ է 3 հազարի: Դեկտեմբերի 31-ին պաշտոնապես հայտարարված կորոնավիրուսն արդեն տարածվել է ավելի քան 10 երկրներում՝ Սինգապուր, Նեպալ, Վյետնամ, Մալայզիա, Թայլանդ, Ֆրանսիա, ԱՄՆ, Ավստրալիա, Կանադա, Հարավային Կորեա և Ճապոնիա:

Յուհանի կենտրոնական հիվանդանոց. նոր տեսակի կորոնավիրուսի տարածումն այստեղից է սկիզբ առել / © Reuters

Ու թեև այս շաբաթվա սկզբին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը որոշել էր միջազգային մակարդակի արտակարգ դրություն չհայտարարել, բոլոր երկրների կառավարություններին կոչ արեց նախապատրաստվել նոր հիվանդության դեմ պայքարին:

ՉԺՀ-ի իշխանությունները հայտարարել են մի շարք միջոցառումների մասին, ներառյալ կարանտինն ամբողջ Հուբեյ նահանգում, ստուգումներ անցակետերում, Պեկինում, Շանհայում, ինչպես նաև 100 միլիոնանոց Շանդուն նահանգում միջքաղաքային ավտոբուսների դադարեցում: Փակ են Պեկինի դպրոցներն ու համալսարանները:

https://twitter.com/StephenMcDonell/status/1221328799733821440

Հունվարի 27-ից Չինաստանում ուժի մեջ է մտել առևտրի կետերում, ռեստորաններում և համացանցում վայրի կենդանիների վաճառքի արգելքը: Առողջապահության փորձագետները վաղուց են ահազանգում չինական մի շարք շուկաներում սանիտարական պայմանների անբավարարության մասին: Ընդունված տարբերակի համաձայն՝ 2019-nCoV կորոնավիրուսը Յուհան քաղաքի ծովամթերքի շուկայում է բռնկվել:

Բժիշկները Չժունանի հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, Յուհան / © AP Photo

Ավելի վաղ գիտնականները հետազոտությունների արդյունքում հաստատել են, որ 2019-nCoV-ի ՌՆԹ-ն 96%-ով ավելի մոտ է տարիներ առաջ արձանագրված չղջիկների (ասիական հարթաքիթ՝ Rhinolophus affinis) վիրուսին և 79 և բարձր տոկոսով նման է SARS-CoV ատիպիկ թոքաբորբին, որը 2000-ականներին արձանագրվել էր Չինաստանի հարավում՝ Գուանդուն նահանգում, և դարձել 813 մարդու մահվան պատճառ: Միաժամանակ, նոր կորոնավիրուսի՝ օձերից ծագելու վարկածը մասնագետները հերքել են:

Քանզի արդեն հաջողվել է առանձնացնել 2019-nCoV-ի շտամը, գիտնականները փնտրում են պատվաստանյութը: Միևնույն ժամանակ, Չինաստանի հիվանդությունների վերահսկման և պրոֆիլակտիկայի կենտրոնը դեղամիջոցների սքրինինգ է իրականացնում, որոնք կարող են արդյունավետ լինել նոր կորոնավիրուսով թոքաբորբի դեմ:

Իսկ այն մասին, թե արդյո՞ք պետք է վախենալ 2019-nCoV-ի համաշխարհային համաճարակից և թե ինչպե՞ս նվազեցնել նոր վիրուսով վարակվելու վտանգը, մենք արդեն անդրադարձել ենք: