Շեշտ.am (shesht.am) - Feed

Իրանն ուժեղացնում է ՀՕՊ միջոցները՝ սպասելով ԱՄՆ-ի և Իսրայելի հնարավոր հարվածին
Զգուշանալով ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից սպասվող հրթիռային հարվածներից՝ Թեհրանը բարձրացնում է իր միջուկային օբյեկտների անվտանգությունը: Իրանական իշխանությունների կարծիքով՝ իր պաշտոնից հեռացող Դոնալդ Թրամփն իրանցի գործընկերների դրդմամբ կարող է հարձակում սկսել Իրանի՝ հարստացված ուրանի արտադրական ձեռնարկությունների նկատմամբ: Այդ պատճառով Թեհրանն ուժեղացնում է հակաօդային պաշտպանության համակարգերն իր ռազմավարական կարևորագույն օբյեկտների շուրջը:

Իրանի միջուկային արդյունաբերության անվտանգությունը դրված է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռադիոտեղորոշիչ համալիրների և զենիթային համակարգերի վրա: Հնարավոր հրթիռային հարվածներին դիմակայելու համար ներդրվել են երկրի ՀՕՊ համակարգի բոլոր անհրաժեշտ ուժերը: Ֆորդոյում՝ ուրանի հարստացման ձեռնարկության հարևանությամբ, տեղակայվել են մեծ հեռահարությամբ Bavar-737 զենիթահրթիռային համալիրները (ԶՀՀ), ինչպես նաև «Կուբ» ԶՀՀ-ն: Իսֆահան (Սպահան) նահանգում, որտեղ գտնվում է ուրանի հարստացման խոշոր կենտրոնը (Նաթանզ), նույնպես ՀՕՊ միջոցները լրջորեն ուժեղացվել են:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ դեկտեմբերի 21-ին Պարսից ծոց էին մտել ամերիկյան Ohio Georgia (SSGN 729) դասի ատոմային սուզանավը, ինչպես նաև Ticonderoga դասի USS Port Royal (CG 73) և USS Philippine Sea (CG 58) հրթիռային քրեյսերները: Նույն ուղղությամբ ընթացք էր վերցրել նաև իսրայելական ատոմային Dolphin սուզանավը՝ անցնելով Սուեզի ջրանցքը:

Փորձագետների համոզմամբ՝ հաջորդ տարվա սկզբներին ԱՄՆ-ի և Իսրայելի զինված ուժերը կարող են չեզոքացնել իրանական ՀՕՊ-ը, ինչից հետո բազմաթիվ ուժգին հարվածներ հասցնեն Իրանի միջուկային օբյեկտներին: