Շեշտ.am (shesht.am) - Feed

Իրանը հաստատել է, որ ուկրաինական Boeing-ը հրթիռի հարվածից է կործանվել
Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ մարդկային սխալի պատճառով և պատահաբար ուկրաինական Boeing ինքնաթիռը խոցվել է հրթիռով՝ 176 մարդու մահվան պատճառ դառնալով:  Նա հանձնարարել է գտնել մեղավորներին և պատժել ամբողջ խստությամբ, իսկ ՀՕՊ համակարգում առկա թերությունները վերացնել՝ հետագայում նման ողբերգությունները բացառելու համար:

https://twitter.com/HassanRouhani/status/1215856039997984768
ԶՈւ ներքին հետախուզությունը պարզել է, որ մարդկային սխալի հետևանքով արձակված հրթիռը խոցել է ինքնաթիռը և 176 մարդու մահվան պատճառ դարձել: Ուսումնասիրությունները շարունակվում են՝ պատճառներն ամբողջությամբ բացահայտելու համար:

Իրանի զինուժի գլխավոր շտաբ հայտարարել է, որ օդանավը թռիչքն իրականացրել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ԻՀԿՊ) ռազմական կարևոր օբյեկտներից մեկին շատ մոտ տարածությամբ, և իր ձևով ու թռիչքի բարձրությամբ չի տարբերվել հակառակորդի օբյեկտից:

https://twitter.com/JZarif/status/1215847283381755914
Տխուր օր. ԶՈւ ներքին հետախուզության նախնական տվյալներ. ԱՄՆ-ի կողմից սանձազերծված ավանտյուրայի հետևանքով ծագած ճգնաժամի ժամանակ մարդկային սխալ է տեղի ունեցել: Խորապես ցավում ենք և ներողություն խնդրում զոհերի հարազատներից: Իրանի ԱԳՆ

Իրանական կողմը հայտնել է, որ ամերիկյան և իրանական կողմերի փոխադարձ հրթիռակոծությունից հետո երկնքում մեծացել է ԱՄՆ ռազմական ինքնաթիռների թիվը, ինչն էլ իրանական ՀՕՊ համակարգին պարտադրել են գործել լարվածության պայմաններում: Հակաօդային պաշտպանությունը գործել է գերզգայուն վիճակում, և, ինչպես նշել է Իրանի ԶՈւ ԳՇ-ը, մարդկային սխալի հետևանքով պատահականորեն հրթիռ է արձակել ինքնաթիռի ուղղությամբ:

Հիշեցնենք՝ Թեհրան-Կիև չվերթն իրականացնող ինքնաթիռը կործանվել էր Թեհրանի Իմամ Խոմեյնիի օդանավակայանից օդ բարձրանալուց րոպեներ անց: Դրան նախորդել էին ԱՄՆ-Իրան փոխադարձ հրթիռակոծություններն Իրաքի տարածքում: