Շեշտ.am (shesht.am) - Feed

Հումանիտար հրադադար կհաստատվի 10.10.2020թ. ժամը 12:00-ից՝ անժամկետ (upd.)
Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարները 11 ժամ տևած հանդիպման արդյունքում հայտարարություն են ընդունել, ըստ որի՝

Ի պատասխան Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ.Պուտինի ուղերձի և համապատասխան Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ.Պուտինի, Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն.Վ.Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ի.Հ.Ալիևի պայմանավորվածությունների` կողմերը համաձայնեցին ստորև ներկայացված քայլերի շուրջ.

1. 2020թ. հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարվում է կրակի դադարեցման մասին` ռազմագերիների և պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակման համար` Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ և վերջինիս չափանիշների համաձայն։

2. Կրակի դադարեցման հստակ պարամետրերը կհամաձայնեցվեն հավելյալ։

3.Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա ձեռնամուխ են լինելու առարկայական բանակցությունների` խաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելու նպատակով։

4.Կողմերը վերահաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխությունը։

Հայտարարության բնօրինակը / © RT

Հանդիպումից հետո ՀՀ արտգործնախարարը մեկնաբանել է, որ առաջնային խնդիրն էր հասնել մի իրավիճակի, երբ հնարավոր կլինի վերջ դնել ագրեսիային: Նրա խոսքով՝ ագրեսիան այս պարագայում առանձնահատուկ էր, որովհետև Ադրբեջանի գործողությունները համալրված էին Թուրքիայի կողմից բավական բաց և ուժգին աջակցությամբ և միջազգային ահաբեկչական խմբավորումների ներգրավմամբ: Զոհրաբ Մնացականյանն ընդգծել է, որ մեր հայրենակիցները Լեռնային Ղարաբաղում կռվում էին բավական յուրահատուկ պայմաններում, երբ, բացի Ադրբեջանից, կար նման ուժգին հարձակում՝ նման ուժերի ներգրավմամբ:

ՀՀ արտգործնախարարը նշել է, որ տարածաշրջանում իրավիճակը մնում է բավական փխրուն, անհրաժեշտ է հասնել կրակի դադարեցման: Մնացականյանը շեշտել է, որ երկար բանակցությունների ընթացքում արձանագրվել է, որ անհրաժեշտ է դադարեցնել կրակը, դադարեցնել վայրագությունը, պատերազմը, ամրագրել, ամրապնդել այս դադարը և հետո նոր խոսել խաղաղ գործընթացի մասին:

https://youtu.be/thY7EeJp1VI
Զոհրաբ Մնացականյանի մեկնաբանությունը / © 1lurer

Արտաքին գերատեսչության ղեկավարի խոսքով՝ վերահաստատվել է, որ Մինսկի խմբի համանախագահությունը մնում է այն միակ ձևաչափը, որը միջազգայնորեն ճանաչված հարթակն է բանակցությունների և խաղաղ գործընթացի համար: Այստեղ Մնացականյանն ընդգծել է մասնավորապես Թուրքիայի մասնակցության բացառումը:

Քաղաքագետ, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր Ստյոպա Սաֆարյանն ընդգծել է մի քանի կետեր, որոնք առավել կարևոր էին.- Թուրքիան հեռացվեց հակամարտության կարգավորումից,- Ալիևի և Էրդողանի միջև հակասություններ առաջացան՝ պատերազմը դադարեցնելու հարցի շուրջ,- Ալիևը վերադառնում է նախկին՝ Սաֆարյանի գնահատմամբ՝ ատելի երեք սկզբունքների դաշտ. ժողովուրդների ինքնորոշում, տարածքային ամբողջականություն ու ուժի չկիրառում,- Արցախի մասնակցության հարցը մնացել է բաց, ինչպես՝ նախկինում- Ռուսաստանը հրաժարվեց ԵԱՀԿ-ից առանձին բանակցային ձևաչափ գործարկելուց. «գնդակը տխրությամբ փոխանցեց ԵԱՀԿ Մինսկի խմբին»:

https://www.facebook.com/styopa.safaryan.9/posts/1446523208886507

Սաֆարյանն ուշադրություն է դարձրել այն հանգամանքի վրա, որ հանդիպումից անմիջապես առաջ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ ոչ մի ուժ իրեն չի կարող կանգնեցնել: Քաղաքագետի խոսքով՝ անհասկանալի է մնում միայն հումանիտար հրադադարի անժամկետ բնույթը: Մեր կողմից հավելենք, որ հայտնի չէ՝ ժամը 12:00-ն Երևանի՞ ժամանակով է...

Upd. Հրադադարը, փաստորեն, տապալվեց: Արցախի նախագահի մամուլի խոսնակը նշել է, որ Ստեփանակերտի նոր հրթիռակոծումն անհարգալից վերաբերմունք է Մոսկվայում տեղի ունեցած բանակցությունների արդյունքների նկատմամբ։

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=107078294507399&id=102006298347932

Վահրամ Պողոսյանի խոսքով՝ խաղաղության ու քաղաքացիական բնակչության դեմ այս` ոչնչով չհիմնավորված ագրեսիան պետք է քաղաքական գնահատական ստանա առաջին հերթին հրադադարի հաստատման համար մեծ ջանքեր գործադրած Ռուսաստանի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և միջազգային հանրության կողմից։ Այս ամենը վկայում է, որ Արցախի հարցի լավագույն լուծումներից մեկը կարող է լինել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների կողմից Արցախի անկախության ճանաչումը։