Շեշտ.am (shesht.am) - Feed

Իրանում արդեն 5 մարդ մահացել է կորոնավիրուսից
Իրանի Առողջապահության նախարարությունը հաղորդել է կորոնավիրուսից հինգերորդ մահվան դեպքի մասին: Ըստ պաշտոնական տեղեկությունների՝ Իրանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 28-ի: 10 նոր հիվանդներից 2-ը Թեհրանում են, իսկ 8-ը՝ Ղոմ քաղաքում: Վարակի տարածման նախնական վարկած է համարվում չինացի աշխատակիցների ներկայությունն այդ քաղաքում, որտեղ չինական ընկերությունն արևային էներգիայի կայան է կառուցվում:

Հարևան երկրներն ուժեղացրել են հսկողությունն Իրանից ժամանողների նկատմամբ: Վրաստանում Իրանի քաղաքացին երկու երեխաների հետ հոսպիտալացվել է՝ կորոնավիրուսի կասկածանքով. Իրանից ժամանած 8 և 13 տարեկան երեխաների մոտ օդանավակայանում բարձր ջերմություն է արձանագրվել: Մայրը առողջ է, բայց Վրաստանի ինֆեկցիոն հիվանդանոցում հսկողության ներքո է:

Սաուդյան Արաբիայի իշխանություններն իրենց երկրի քաղաքացիներին արգելել են այցելել Իրան, իսկ ներկայումս Իրանում գտնվողներին, ինչպես նշվում է, թույլատրելու են վերադառնալ միայն  14 օրյա կարանտինից հետո: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրաքը փակել է Իրանի հետ սահմանը, իսկ Քուվեյթն օդային հաղորդակցությունն է դադարեցրել: