Ազգային անվտանգության հարցերով փորձագետի ուշագրավ տեսակետը՝ ստեղծված իրավիճակի վերաբերյալ — Շեշտ.am (shesht.am)
4 րոպե
Խմբագրություն

Ազգային անվտանգության հարցերով փորձագետի ուշագրավ տեսակետը՝ ստեղծված իրավիճակի վերաբերյալ

Ալեքսանդր Ժիլինը մանրամասն նկարագրել է պատերազմի արդյունքում ստեղծված իրադրությունը՝ նշելով, որ Էրդողանը «թելադրեց իր պայմանները», որին Ռուսաստանը համաձայնեց՝ իր հեղինակության հաշվին, իսկ հայ ժողովուրդը անձնուրաց պայքար մղեց՝ տանելով բարոյական հաղթանակ:

Արցախի վերաբերյալ ցավալի փաստաթուղթ է ստորագրվել / © РИА Новости/Илья Питалев

Ալեքսանդր Ժիլինի անձնական գնահատմամբ՝ իրավիճակը հետևյալն է. Ռեջեփ Թայիփ Էրդողանը շահեց Անդրկովկասը: Փորձագետի խոսքով՝ ներկայումս Թուրքիայի նախագահը գործունյա, վճռական և արդյունավետ քաղաքական գործիչ է, ով շարժվում է «Քաղաքականությունը հնարավորի արվեստ է» սկզբունքով: Ժիլինն ընդգծում է, որ ստորագրված փաստաթուղթը դասական կապիտուլյացիա է՝ Թուրքիայի պայմաններով, և ներկայումս նրա ռազմավարական շահերին լիովին համապատասխանում է:

Ադրբեջանի նախագահը, Ժիլինի խոսքով, դաշնակցելով Էրդողանի հետ՝ պայմանով, որ Ադրբեջանն այսուհետ Թուրքիայի ռեսուրսն է, էականորեն ամրապնդել է իր դիրքերը երկրի ներսում. իր ժողովրդի համար նա հաղթող է:

Փորձագետը նշում է, որ հայ ժողովուրդն, անշուշտ, բարոյական հաղթանակ տարավ, քանզի ինքնազոհությամբ կռվեց իր կենսական տիրույթի համար: Ժողովուրդը, ինչպես նշում է, որ արյամբ ու իր լավագույն որդիների ու դուստրերի կյանքով է հատուցել ազատության ու անկախության ձգտման համար, սակայն թիկունքից հարված է ստացել սորոսական կատարածուի կողմից:

Ալեքսանդր Ժիլինը շեշտել է. «Այս դժվարին պահին մեծն հայ ժողովրդի կողքին եմ»:

Նրա խոսքով՝ եթե ինչ-որ մեկը կարծում է, թե այժմ տարածաշրջանում խաղաղություն կտիրի, կամ հիմար է, կամ կեղծարար է, կամ՝ սադրիչ: Հայաստանն ուժերը կենտրոնացնելու է վրեժխնդրության համար և անպայման նպատակադրվելու է իր տարածքները վերադարձնելու:

Ռուսաստանը հերթական անգամ, Ժիլինի պնդմամբ, բարոյական նվաստացման արժանացավ՝ չպատասխանելով նույնիսկ խոցված ռազմական ուղղաթիռի և օդաչուների մահվան համար, ծանր հեղինակազրկման ենթարկվեց Էրդողանի կողմից՝ ստորագրելով փաստաթուղթ, որ հենց Թուրքիայի նախագահի պայմաններով է: Սա, փորձագետի կարծիքով, կարող է աղետալի հետևանքների հանգեցնել հեռանկարում՝ Կովկասը (և ոչ միայն) կորցնելու վտանգով: Ռուսաստանն արդեն չունի նույնիսկ ենթադրյալ դաշնակից: ՀԱՊԿ-ը լիովին զրոյացված է և վերածված ռազմաքաղաքական աղբի:

Ալեքսանդր Ժիլինի կարծիքով՝ ռուսական կողմի հեղինակությանը հասցվելիք հաջորդ հարվածը տեղի է ունենալու Դոնբասում՝ Կիևի կողմից՝ Անկարայի բարոյական և թաքնված ռազմական աջակցությամբ: Նշում է, որ եթե Դոնբասում նույնպես Ռուսաստանը զիջի դիրքերը, հաջորդը Ղրիմն է լինելու:

Ամենաընթերցվածը

[miniorange_social_login]

Մեկնաբանությունները

Գրել մեկնաբանություն
Հաստատեք
Մուտք գործեք
Մուտք գործելով Դուք համաձայնվում եք կայքի օգտագործման օրենքների հետ.