Շեշտ.am (shesht.am) - Feed

Իտալիայում 16 միլիոն մարդ կարանտինում է, արգելվել են զանգվածային բոլոր միջոցառումները
Իտալիայում նոր տեսակի կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 366-ի: Վարակվածների ընդհանուր թիվը 7375 է, որոնցից 622-ն են առողջացել: Կորոնավիրուսի տարածումը զսպելու նպատակով Իտալիայի իշխանությունները մինչև ապրիլի 3-ը կարանտինային հատուկ ռեժիմ են սահմանել երկրի հյուսիսային շրջաններում:

Կարանտին է հայտարարվել Լոմբարդիայում, Մոդենայում, Պարմայում, Պիաչենցայում, Միլանում. ընդհանուր առմամբ 15 շրջաններում, ինչի հետևանքով մոտ 16 միլիոն մարդ մեկուսացման մեջ է հայտնվել: Արգելվել է հատուկ ռեժիմում գտնվող շրջաններից ելումուտը: Մուտքի կամ ելքի թույլտվությունը տրամադրվում է ծայրահեղ դեպքերում՝ իշխանության հատուկ որոշմամբ:

Հաղորդվում է, որ կարանտինում գտնվող բնակիչներին արգելվում է տանից դուրս գալ: Արգելվել են զանգվածային բոլոր միջոցառումները: Կինոթատրոնները, թանգարանները, թատրոնները, պարասրահները փակվել են: Քաղաքացիական և կրոնական ծառայությունները, այդ թվում` մեծ թվով մարդկանց մասնակցություն ենթադրող հուղարկավորությունները նույնպես չեն թույլատրվում:

Հատուկ ռեժիմում գտնվող շրջաններում դպրոցները և համալսարանները փակվել են: Նշվում է, որ ռեստորանները և սրճարանները կարող են աշխատել առավոտյան ժամը 6-ից մինչև երեկոյան 5-ը, բայց այն դեպքում, եթե կարող են ապահովել այցելուների միջև առնվազն մեկ մետր հեռավորություն: Նույն կարգը գործում է խանութների համար, իսկ առևտրային խոշոր կենտրոններն ու սուպերմարկետները շաբաթ և կիրակի օրերին պետք է փակ լինեն:

Մարզական միջոցառումների պարագայում թույլատրվել է միայն այն մրցումները, որոնք հնարավոր է անցկացնել դռնփակ՝ առանց հանդիսատեսի: Քննարկվում է նաև ֆուտբոլային հանդիպումները չեղարկելու հարցը: Մի շարք ավիաընկերություններ առնվազն մինչև ապրիլ ամիսը չեղարկել են չվերթները դեպի Իտալիա: