Շեշտ.am (shesht.am) - Feed

Թուրքիայում լրջորեն անհանգստացած են Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հավանականությամբ
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հիշատակել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հնարավորության մասին:

Չավուշօղլուն, մասնավորապես, հայտարարել է, որ Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև հարաբերություններն ամուր են, ուստի «Բայդենի վարչակազմը պետք է դա լավ իմանա-հասկանա»:

Թուրքիայի ԱԳ նախարարը հիշեցրել է, որ Անկարան, վստահ լինելով, առաջարկել է պատմաբանների համատեղ հանձնաժողով ձևավորել: Նրա խոսքով` Հայաստանն անվստահ է, այդ պատճառով նախընտրում է քարոզչությունը:

Չավուշօղլուն նշել է, որ մեկ բառի փոփոխությամբ պատմությունը չի փոխվի, իսկ միջազգային իրավունքը չի տուժի, քանի որ դա իրավական որոշում չէ:

Թուրքիայի արտաքին գործերի նախարարն այս համատեքստում հիշեցրել է, որ նույն կերպ արտահայտվել է նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, երբ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձև ընդունվել Գերմանիայի խորհրդարանում:

Չավուշօղլուն նշել է, որ մեկ բառի փոփոխությամբ պատմությունը չի փոխվի, իսկ միջազգային իրավունքը չի տուժի, քանի որ դա իրավական որոշում չէ:

Հիշեցնենք` ավելի վաղ ամերիկյան վարչակազմը նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը հավանական էր համարել, ինչն առաջացրել էր Անկարայի դժգոհությունը: