Շեշտ.am (shesht.am) - Feed

«Եթե ես կոռուպցիայի մեջ ներգրավվեմ, ՀՀ քաղաքացիներին կոչ եմ անում հրապարակում ինձ կախաղան բարձրացնել». Նիկոլ Փաշինյան
Վարչապետն ընդգծել է, որ ներկայումս մեծ ծավալով ապատեղեկատվություն է տարվում, այդ թվում՝ իր ընտանիքի վերաբերյալ: Այն, Փաշինյանի խոսքով, նպատակ ունի հիասթափության մթնոլորտ ստեղծել երկրում՝ «ոչինչ չի փոխվել» տրամաբանությամբ:

Ազգային ժողովի հատուկ նիստի ժամանակ, ի պատասխան կառավարության և վարչապետի ընտանիքի վերաբերյալ ապատեղեկատվության և միտումնավոր վնասելուն ուղղված գործողություններին իրավապահ մարմինների գործողությունների վերաբերյալ հարցին՝ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է, որ եթե ինքը կոռուպցիայով զբաղվի, ապա ՀՀ քաղաքացիներին կոչ է անում իրեն կախաղան բարձրացնել:

https://www.facebook.com/armtimes/videos/254497269308854/
Ազգային ժողովի հատուկ նիստ, հարցուպատասխան / © ՀՀ ԱԺ

Պատգամավոր Նազելի Բաղդասարյանը մատնանշել է, որ Քրեական օրենսգրքի 304-րդ հոդվածի համաձայն՝ միտումնավոր գործողությունները վնասակարության հատկանիշներ են, որոնք նպատակ ունեն թուլացնել պետական մարմինները և գերատեսչությունները, քայքայել դրանք:

Վարչապետն ընդգծել է, որ ներկայումս մեծ ծավալով ապատեղեկատվություն է տարվում, այդ թվում՝ իր ընտանիքի վերաբերյալ: Այն, Փաշինյանի խոսքով, նպատակ ունի հիասթափության մթնոլորտ ստեղծել երկրում՝ «ոչինչ չի փոխվել» տրամաբանությամբ՝ վարչապետին և նրա ընտանիքին մեղադրելով կոռուպցիայի մեջ: Կառավարության ղեկավարը վստահեցրել է, որ աշխատավարձից բացի այլ եկամուտ չունի:

Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ Կանադայում վիլլաներ չեն գնել, ծխախոտի մաքսանենգությամբ չեն զբաղվում, իսկ այդպիսի լուրերը որակել է սուտ՝ քաղաքացիներին կոչ անելով չհավատալ դրանց, իսկ կոռուպցիայի մեջ լինելու դեպքում հրապարակում իրեն կախաղան բարձրացնել: