Շեշտ.am (shesht.am) - Feed

Պատգամավոր Միլոնովի խոսքերի համար ռուս դիվանագետին կանչել են Ադրբեջանի ԱԳՆ
Ադրբեջանցիների և Արցախի վերաբերյալ Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովի հայտարարությունների պատճառով Բաքվում Ռուսաստանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ:

Ավելի վաղ Միլոնովի` հայկական հաղորդման ժամանակ ադրբեջանցիների և Ադրբեջանի վերաբերյալ հնչեցրած արտահայտությունները Բաքվում համարել էին անհարգալից:

Հաղորդվում է, որ հանդիպման ժամանակ ուշադրություն է հրավիրվել այն հանգամանքի վրա, որ Պետական դումայի իշխող «Միասնական Ռուսաստան» խմբակցության պատգամավոր Վիտալի Միլոնովն ադրբեջանցիների և Ադրբեջանի հանդեպ անհարգալից վերաբերմունք էր արտահայտել:

Միլոնովի խոսքերն ադրբեջանական արտաքին գերատեսչությունն անվանել  է սադրանք: Ընդգծել են, որ այդպիսի գործողությունները հակասում են Ադրբեջանի և Ռուսաստանի միջև առկա բարձր մակարդակի հարաբերություններին:

Հանդիպման ժամանակ նշվել է, որ Միլոնովի արտահայտությունները չեն ներկայացնում պաշտոնական Մոսկվայի տեսակետները, և որ այդպիսի քայլերն ուղղված են երկու երկրների միջև հարաբերությունները վնասելուն և ձեռք բերված համաձայնությունների իրագործմանը:

Հիշեցնենք, որ Վիտալի Միլոնովը հոկտեմբերի 16-ին` պատերազմի թեժ օրերին, ժամանել էր Արցախ: Պետդումայի պատգամավորը հանդիպել էր Արայիկ Հարությունյանի հետ, Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից հակամարտության ռազմական լուծումն անթույլատրելի էր համարել: