Շեշտ.am (shesht.am) - Feed

Կարմրուկի բարդացումների շարքն են դասվել հեպատիտը, ապենդիցիտը և վիրուսային մենինգիտը
Կարմրուկին ուղեկցող բարդություններն իրականում կարող են ավելի ծանր, բազմաքանակ ու բազմազան լինել, քանի նախկինում համարվել է:

Կարմրուկն արտառոց վարակիչ վիրուսային հիվանդություն է, որն արտահայտվում է բարձր ջերմությամբ, լորձաթաղանթի բորբոքմամբ, ընդհանուր թունավորմամբ, շաղկապենաբորբով (կոնյունկտիվիտ) և մաշկի ցանով: Կարմրուկի դեմ կիրառվող պատվաստանյութն արդյունավետ է և լիովին անվտանգ: Սակայն վերջին մի քանի տասնամյակներում նրա չհիմնավորված զգուշացումների ազդեցությունը մարդկանց վրա ամբողջ աշխարհում հանգեցրել է կարմրուկով հիվանդացության աճին, ինչպես երեխաների, այնպես էլ մեծերի շրջանում:

Հետազոտության հեղինակները կարմրուկով երեք հիվանդի են բուժել. նրանց մոտ հիմնական վարակն ուղեկցվել է բարդացմամբ: Առաջին պացիենտը երիտասարդ է եղել, ով մանուկ ժամանակ պատվաստանյութի միայն մեկ չափաքանակ է ստացել՝ նախընտրելի երկուսի փոխարեն. նրա մոտ հավելյալ ախտորոշվել է «հեպատիտ»: Երկրորդ դեպքում կնոջ մոտ վիրուսային վարակն ուղեկցվել է ապենդիսի բորբոքմամբ: Իսկ երրորդի՝ միջին տարիքի տղամարդու մոտ կարմրուկը բարդացել է վիրուսային մենինգիով:

Կարմրուկի հարուցիչի միկրոլուսանկարը / © Cynthia S. Goldsmith

Բոլոր երեքն էլ առողջացել են համապատասխան բուժումից և խնամքից հետո: Ոչ ոքի մոտ հիվանդության արդյունքում տևական խնդիրներ չեն արձանագրվել: Սակայն հեղինակները նշել են, որ կարմրուկը ճնշում է օրգանիզմի իմունային համակարգին, ուստի կարող է բարդացումների հանգեցնել գործնականում ցանկացած օրգանում:

Կարմրուկի գրանցված դեպքերի մոտ 1/3-ն ուղեկցվում են տարբեր բարդացումներով: Կարող է լինել թոքաբորբ, ֆեբրիլային ցնցումներով կամ էնցեֆալոմիելիտով (ողնուղեղի կամ գլխուղեղի վնասում, երբ մարդու իմունիտետը սպիտակուցներ է արտադրում սեփական նյարդային հյուսվածքների դեմ): Հնարավոր է նաև սրացող սկլերոզացնող պանէնցեֆալիտ. նյարդային սրացող խանգարում, որն առաջացնում է մտավոր հետամնացություն, միոկլոնային ջղաձգում և ցնցումներ:

Հետազոտության հեղինակներն ընդգծել են, որ մահվան ելքով կարմրուկի զանգվածային բռնկումները ներկայումս շարունակվում են եվրոպական երկրներում, որոնք ավելի վաղ մեկուսացրել էին կամ կասեցրել էին հարուցչի էնդեմիկ փոխանցումը: Միայն 2019թ. առաջին կեսին Եվրոպայում գրանցվել է կարմրուկից մահվան 10 հազար դեպք:

Վարակման դեպքերի աճը մասնագետները կապում են 2000-ականների սկզբներին պատվաստման նկատմամբ ձևավորված բացասական կարծիքի հետ: Այն ժամանակ կարմրուկի, պարոտիտի և կարմրախտի դեմ MMR կոմբինացված պատվաստանյութը կապել են երեխաների մոտ աուտիզմի զարգացման հետ, թեև բժշկական լայնածավալ հետազոտությունները հակառակն են ցույց տվել: