Շեշտ.am (shesht.am) - Feed

Հայաստանում 9 հոգի կորոնավիրուսի թեստավորում են անցնում. (upd.)
Կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովի մարտի 2-ի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եզրափակիչ ելույթում նշեց, որ ներկայումս 9 քաղաքացի անցնում է կորոնավիրուսի թեստավորում: Նրա խոսքով՝ մինչ այդ թեստավորում անցած քաղաքացիների մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել:

https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/207430033963125/

Վարչապետն ընդգծել է, որ հույս ունի՝ այդ 9 հոգու մոտ էլ կորոնավիրուս չի հայտնաբերվի, բայց եթե հայտնաբերվի, ապա խուճապի կարիք չկա: Նրա խոսքով՝ նախորդ օրը 3-4 կասկածելի դեպք է եղել, որոնց դեպքում թեստավորումը բացասական արդյունք է ցույց տվել:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ թեստավորումն անցկացվում է 2 փուլով, և կորոնավիրուսի առկայությունը հաստատված է համարվում վերջին թեստի արդյունքներով:

Քանի դեռ հայ հասարակությունը սպասում է 9 հոգու հետազոտության արդյունքներին, Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր գրառմամբ  խոստացել է տեղեկացնել արդյունքների մասին: Նրա խոսքով՝ նախորդ օրերին նույն մեթոդով հետազոտվել է ընդհանուր առմամբ 120 մարդ:

https://www.facebook.com/ATorosyanOfficial/posts/1158684024317861

Հիշեցնենք՝ փետրվարի 29-ի լույս մարտի 1-ի գիշերը Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության առաջին դեպքը:

UPD. Առողջապահության նախարարը Վարչապետ Նիկոլ Փաշինյանին զեկուցել է, որ կորոնավիրուսի թեստավորում անցնող 9 քաղաքացիների մոտ վարակվածությունը չի հաստատվել. նրանք ուղղակի մրսած են և կորոնավիրուսով վարակված չեն.

https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/192838188655577/

Վարչապետը նաև հայտնել է, որ վարակված 1 քաղաքացին իրեն լավ է զգում, գանգատներ չունի: Նա նույնիսկ բուժում չի ստանում: