Գիտնականները կոչ են արել չհավատալ կորոնավիրուսի լաբորատոր ծագման մասին կեղծ լուրերին — Շեշտ.am (shesht.am)
8 րոպե
Խմբագրություն

Գիտնականները կոչ են արել չհավատալ կորոնավիրուսի լաբորատոր ծագման մասին կեղծ լուրերին

Գիտնականների միջազգային խումբը հայտարարությամբ է հանդես եկել՝ քննադատելով դավադրության տեսությունները, ըստ որոնց՝ Covid-19 հիվանդության հարուցիչ կորոնավիրուսը ստեղծվել է լաբորատորիաներում:

Covid-19, մանրադիտակով արված լուսանկար / ©ScienceAlert

Գերմանիայի, Նիդեռլանդների, ԱՄՆ-ի և այլ երկրների առողջապահության ոլորտի գիտնականների և փորձագետների խումբը պաշտոնական հայտարարություն է տարածել` հերքելով տարածվող տեղեկություններն այն մասին, թե կորոնավիրուսային հիվանդության վիրուսը միտումնավոր կերպով ստեղծվել է լաբորատորիայում:

Հայտարարությունը ստորագրած անձինք քննադատել են կանխամտածվածության տարբերակը, ըստ որոնց՝ Covid-19-ն արհեստական ծագում ունի: Տարբեր երկրների գիտնականները հրապարակել են SARS-CoV-2 հարուցիչի գենոմները, հետազոտել, և, համաձայն հայտարարության, մեծաամասնությունը եզրակացրել է, որ այս կորոնավիրուսը ծագել է վայրի բնությունից, ինչպես և շատ այլ պաթոգեններ: Դա, ըստ գիտնականների, հաստատում է նաև ԱՄՆ-ի Գիտությունների, ինժեներիայի և բժշկության ազգային ակադեմիայի, ինչպես նաև գիտական հանրության անունից ուղղված նամակը: Նշվում է, որ դավադրության տեսությունը ստեղծում են վախը, կանխակալությունը, շշուկները, որոնք վտանգում են գլոբալ համագործակցությունն այդ վիրուսի դեմ պայքարում: Գիտնականները սատարում են ԱՀԿ-ի ղեկավարի կոչին՝ նպաստելու գիտական տվյալների տարածմանը և միասնական պայքարելու ապատեղեկատվության դեմ: Հայտարարության ներքո ստորագրածներն իրենց աջակցությունն են հայտնել Չինաստանի գիտության և առողջապահության ոլորտի մասնագետներին՝ վիրուսի դեմ պայքարում:

Դիմումի վերջում գիտական հանրության ներկայացուցիչները կոչ են անում ցանկացողներին ստորագրել հանրագիրը՝ ընդդեմ Covid-19-ի վերաբերյալ կեղծ լուրերի: Այս հրապարակման տեղադրման պահին հայտարարությունը ստորագրել է ավելի քան 2300 մարդ:

Նոր տեսակի կորոնավիրուսի՝ լաբորատոր պայմաններում ստեղծված լինելու մասին տեղեկությունն ավելի վաղ հերքել էր Յուհանի վիրուսոլոգիական ինստիտուտը: Հաստատությունը հայտարարել է, որ բամբասանքները ոչ միայն ոչ մի գիտական հեղինակավոր հաստատում չեն ստացել, այլև բացասաբար են անդրադարձել աշխատակիցների վրա:

Ինստիտուտի ներկայացուցիչները հայտարարել են, որ կեղծ լուրեր են տարածվել հատկապես իրենց ինստիտուտի վերաբերյալ, թե իբր վիրուսը ստեղծվել է P4 լաբորատորիայում, որը վերահսկվում է զինվորականների կողմից, թե իբր գիտաշխատողը մահացել է կորոնավիրուսից, ով առաջինն է վարակվել, և այլն: Նրանք շեշտել են, որ այս ամսվա ընթացքում գործադրված ջանքերը ցույց են տվել, որ իրենց խիղճը մաքուր է:

Медперсонал в защитных костюмах в больнице города Ухань в китайской провинции Хубэй / © REUTERS/China Daily
Բուժանձնակազմը՝ պաշտպանական համազգեստով, Հուբեյ նահանգ, քաղաք Յուհան / © REUTERS/China Daily

Բացի այդ, Չինաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը միջազգային հանրությանը կոչ է արել պայքարել Covid-19-ի վերաբերյալ դավադրության տեսության դեմ:

ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ Չինաստանի ժողովուրդը պատերազմ է վարում նոր կորոնավիրուսի դեմ և կրում է պատասխանատվություն ոչ միայն իր համար, այլև ամբողջ աշխարհի առողջապահության: Միևնույն ժամանակ որոշ մարդիկ և ԶԼՄ-ներ միտումնավոր կամ ոչ բարեխղճորեն սենսացիոն հայտարարություններ են անում: Նրա խոսքով՝ ԱՀԿ ղեկավարը բազմիցս ընգծել է, որ լաբորատոր պայմաններում վիրուսի ստեղծման և նրա՝ կենսաբանական զենք լինելու վերաբերյալ ապացույցներ չկան: ԱԳՆ պաշտոնյայի խոսքով՝ պայքարում են ոչ միայն վիրուսի, այլև՝ դավադրության տեսության դեմ:

Շուրջ մեկուկես ամսվա պայքարի ընթացքում ՉԺՀ գիտնականները ոչ միայն վերծանել են և տեղադրել են վիրուսի գենոմի բաց հասանելիությունը, այլև խորապես ուսումնասիրել են այն լաբորատորիաներում: Այսպես, ավելի վաղ ամերիկյան հետազոտողները հրապարակել են կորոնավիրուսի կապսիդների նոր լուսանկարները և ուշադրություն են հրավիրել այն բանի վրա, որ իր կառուցվածքով այն նման է զոոնոզային մերձավորարևելյան շնչառական ախտանիշին (MERS), որն արձանագրվել է տարբեր երկրներում 2012-2015թթ., և ատիպիկ թոքաբորբին (SARS)՝ 2002-2003թթ.:

Ամենաընթերցվածը

[miniorange_social_login]

Մեկնաբանությունները

Գրել մեկնաբանություն
Հաստատեք
Մուտք գործեք
Մուտք գործելով Դուք համաձայնվում եք կայքի օգտագործման օրենքների հետ.