Շեշտ.am (shesht.am) - Feed

Եվրոպայի լիգայի խաղն ընդհատվել է Արցախի դրոշի պատճառով. հարցին միացել է Ադրբեջանի ԱԳՆ-ը
Հոկտեմբերի 3-ին Եվրոպայի լիգայի Դյուդելանժ - Քարաբաղ ֆուտբոլային հանդիպման ժամանակ ուշագրավ միջադեպ է գրանցվել: Խաղը ընթացքում ֆուտբոլիստների գլխավերևում հայտնվել է դրոն՝ Արցախի դրոշը պտտելով մարզադաշտում:

Արցախի դրոշն ադրբեջանցի ֆուտբոլիստների գլխավերևում / ©pressball.by

Ադրբեջանցի մարզիկները փորձել են գնդակով հարվածել դրոնին, բայց չի ստացվել:

https://www.facebook.com/regstpage/videos/601182407083504/

Վրդովվել են նաև Բաքվի ակումբի երկրպագուները, իսկ դրոշը շարունակել է ծածանվել Լյուքսեմբուրգի մարզադաշտում: Արդյունքում ֆուտբոլային հանդիպումն ընդհատվել է, կրքերը հանդարտվելուց հետո միայն վերսկսվել:

https://youtu.be/m19I9LpSs_o
Ադրբեջանցի երկրպագուները դժգոհ են / ©Tageblatt Lëtzebuerg

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ միջադեպի հետ կապված հարց է բարձրացրել Ադրբեջանի արտգործնախարարությունը: Վերջինս իր դեսպանին հանձնարարել է Լյուքսեմբուրգի իշխանություններից հավաստիացում ստանալ, որ սադրիչները կպատժվեն օրենքի ամբողջ խստությամբ:

Արցախի դրոշը՝ Դյուդելանժ - Քարաբաղ խաղի ժամանակ / ©ridus.ru

Պարզվել է, որ «սադրիչները» Հայաստանի հավաքականի երկրպագուների խումբն է՝ First Armenian Front (FAF):

https://www.facebook.com/FirstArmenianFront/photos/a.199898246695553/2670143483004338/?type=3

Տղաներն իրենց հաջող գործողություններից հետո այսպիսի նկար են հրապարակել:

https://www.facebook.com/FirstArmenianFront/photos/a.199898246695553/2670293269656026/?type=3&theater

Դյուդելանժ ակումբն իր հերթին հայտարարել է, որ կապ չունի միջադեպի հետ: