Վեյփինգից և էլեկտրոնային սիգարետից մահացության պատճառը գտնվել է — Շեշտ.am (shesht.am)
4 րոպե
Խմբագրություն

Վեյփինգից և էլեկտրոնային սիգարետից մահացության պատճառը գտնվել է

Բժիշկները, վերջապես, գտել են մարիխուանայի յուղով վեյփ կամ էլեկտրոնային սիգարետ ծխելու հետևանքով թոքերի հիվանդացման պատճառը:

Երիտասարդները վեյփ են ծխում / ©pravdapfo.ru

Այս տարվա օգոստոսին հայտնի դարձավ, որ ամերիկյան 14 նահանգներում արձանագրվել է թոքերի հիվանդության 94 դեպք, որը, ենթադրվում է, կապ ունի էլեկտրոնային սիգարետ ծխելու և վեյպինգի հետ: Բոլոր հիվանդները երիտասարդներ են եղել, ովքեր ծխում են վեյպ, մարիխուանա և էլեկտրոնային սիգարետ: Օգոստոսի վերջին արձանագրվել է այս հիվանդությունից մահվան առաջին դեպքը:

Այժմ գիտնականները գտել են անհասկանալի վիճակի և դրանցից մահացությունների պատճառը: Պարզվեց՝ դա վիտամին E-ի յուղային ֆորման է: Այս տարրը հայտնաբերել են կանեփում (Cannabis), որն օգտագործել են հիվանդները, ինչպես նաև վեյփերի հեղուկներում և հիվանդների օրգանիզմում: Սա առաջին տարրն է, որ գտնվել է բոլոր հիվանդների մոտ և նրանց օգտագործած ապրանքների մեջ: Չնայած դրան, բժիշկները չեն շտապում եզրակացնել, որ հենց այդ յուղն է հանդիսացել թոքերի հիվանդության պատճառը: Նրանք անցկացնում են հավելյալ ուսումնասիրություններ՝ դրանում համոզվելու համար:

Վիտամին E կա մի շարք սննդամթերքներում, ինչպիսին են հլաճուկի և ձիթապտղի յուղը, նուշը: Այդ յուղերը սովորաբար օգտագործվում են մաշկի երիտասարդացման համար: Հայտնի է, որ այն վնասակար չէ վիտամինային հավելումների տեսքով ներս ընդունելու կամ մաշկին քսելու համար: Սակայն շնչելիս վիտամին E-ն կարող է վնասակար լինել: Նրա յուղանման հատկությունները կարող են շնչառական ախտանիշ առաջացնել, ինչի մասին հայտնել են հիվանդները. հազ, հևոց և ցավ կրծքավանդակում:

Առողջապահության պետական դեպարտամենտներն ամեն շաբաթ են նոր հիվանդացությունների մասին են հաղորդում: Օգոստոսի 27-ի դրությամբ 25 երկիր հաղորդել է 215 հնարավոր հիվանդների մասին, ովքեր դիմել են նշված վիճակով: Սեպտեմբերի 4-ին Օրեգոն նահանգում հայտարարել են երկրորդ մահվան մասին՝ ենթադրվող հիվանդությամբ տառապողի: Հիվանդը միջին տարիքի էր, վերջերս էր օրինական խանութից գնել էլեկտրոնային սիգարետ մարիխուանայի յուղով:

Դաշնային լաբորատորիայի հետազոտական արդյունքները, երևում է, հաստատում են Նյու-Յորք նահանգի բժիշկների եզրակացությունները: Նախորդ շաբաթվա վերջում նրանց լաբորատորիան հայտնաբերել է վիտամին E-ի ացետատի շատ բարձր մակարդակ` կանեփի գրեթե բոլոր ստուգված նմուշներում: Ուսումնասիրվել են տասնյակից ավել անալիզներ, արդյունքում բժիշկները պարզել են, որ համենայն դեպս վիտամին E-ի ացետատ պարունակող մեկ մասնիկ հայտնաբերվել է յուրաքանչյուր հիվանդի մոտ, որոնք նյութեր են ներկայացրել հետազոտության համար:

Ամենաընթերցվածը

[miniorange_social_login]

Մեկնաբանությունները

Գրել մեկնաբանություն
Հաստատեք
Մուտք գործեք
Մուտք գործելով Դուք համաձայնվում եք կայքի օգտագործման օրենքների հետ.