Շեշտ.am (shesht.am) - Feed

Լիմֆոցիտների ցածր մակարդակը վաղաժամ մահվան վտանգի ազդանշան է
Ցանկացած պաթոլոգիայից, բակտերիաներից ու վիրուսներից պաշտպանող իմունային համակարգի գլխավոր բջիջների՝ լիմֆոցիտների քանակի նվազումն արյան մեջ խոսում է գործնականում խրոնիկ հիվանդության զարգացման, ինչպես նաև անժամանակ մահվան մասին: Այս մասին հաղորդած գիտնականները վստահ են, որ ստացված տվյալները բժիշկներին կօգնեն մարդու մոտ վաղ շրջանում ախտորոշել վտանգավոր սիմպտոմները և սկսել բուժումը:

Անմիջական պաշտպանությունից բացի՝ լիմֆոցիտները որոշիչ դեր են խաղում նաև այլ իմունային ռեակցիների խթանման հարցում և օրգանիզմին օգնում են, մասնավորապես, վարակի հեռացումից հետո վերականգնվել: Գոյություն ունի լիմֆոցիտների 3 տեսակ. NK լիմֆոցիտներ (Natural Killers), որոնք պատասխանատու են վարակված և քաղցկեղային բջիջների ոչնչացման համար, T լիմֆոցիտներ՝ սպանում են անոմալ բջիջները, ինչպես նաև, աշխատելով B լիմֆոցիտների հետ, նպաստում են ազդանշանային սպիտակուցների փոխանցման գործին: Այս տեսակներից յուրաքանչյուրի նվազումը կարող է թուլացնել իմունային համակարգը և բակտերիաներին ու վիրուսներին սողոսկելու հնարավորություն ընձեռնել:

Արյան և լիմֆատիկ հեղուկի մեջ պարունակվող սպիտակ բջիջների անբավարարությունը կոչվում է լիմֆոպենիա կամ լիմֆոցիտոպենիա: Այս իրավիճակում մարդը հայտնվում է, երբ հիվանդ է կամ օրգանիզմում վարակ կա: Այդ պատճառով բժիշկները սիմպտոմների առկայությունն են ստուգում և  ախտորոշման համար նշանակում են հետազոտություններ՝ հիմնական խնդիրը բացահայտելու նպատակով: Սակայն արյան մեջ լիմֆոցիտների մակարդակի ուսումնասիրության կարևորությունը հաճախ անտեսվում է:

Նոր հետազոտության նպատակը լիմֆոպենիայի ախտորոշման և բուժման դերի ուսումնասիրությունն է անժամանակ մահվան վտանգի նվազման հարցում: Աշխատանքում ստուգվել է հիմնական փաստարկը. արյան մեջ լիմֆոցիտների ցածր մակարդակն ազդանշան է մահվան մեծ վտանգի մասին: Գիտնականներն ուսումնասիրել են 20 և բարձր տարիքի 108 հազար 135 դանիացիների տվյալները: Նրանց վերաբերյալ տեղեկատվությունը ստացվել է 2003-2015թթ. Կոպենհագենի բնակչության հետազոտության շրջանակներում: Հետազոտության ընթացքում մահացել է 10 հազար 372 մարդ:

Մասնագետները հաստատել են, որ լիմֆոցիտների անբավարարությունը կապ է ունեցել խրոնիկ և շնչառական, սրտի հիվանդությունների, քաղցկեղի պատճառով մահվան վտանգի՝ 2,8 անգամ մեծացման հետ: Ընդհանուր առմամբ՝ այդ բջիջների մակարդակի նվազման դեպքում ցանկացած պատճառով մահացությունն աճել է 1,6 անգամ:

Կոպենհագենի համալսարանական հիվանդանոցի աշխատակից Ստիգ Բոյեսենը նշել է, որ, ըստ իրենց հետազոտությունների արդյունքների, փորձարկման մասնակիցների մոտ, որոնք լիմֆոպենիա ունեին, ցանկացած պատճառով մահվան 60%-ով բարձր վտանգ կար, քան նրանց, ում մոտ լիմֆոցիտների մակարդակը նորմայի մեջ էր՝ անկախ այլ հանգամանքներից՝ տարիք, սեռ, քաշ, վատ սովորություններ և այլն:

Աշխատության հեղինակները մեկնաբանել են, որ լիմֆոցիտների մակարդակի անկումը նշանակում է, որ օրգանիզմը չի կարող վերականգնվել և պայքարել, եթե տերը տառապում է վտանգավոր հիվանդությամբ, որը և բարձրացնում է մահվան վտանգը: Հետազոտության արդյունքները կարող են օգնել՝ նախապես իմանալու, որ մարդու մոտ առկա է վաղաժամ մահվան վտանգ (հատկապես երբ խոսքը տարեց հիվանդի մասին է) և վաղօրոք սկսել բուժումը:

Ավելի վաղ գիտնականները գտել էին քաղցկեղի դեմ պայքարում «ուժասպառ» եղած բջիջների ակտիվության վերականգնման միջոցը, իսկ նրանց գործընկերները մշակել էին T լիմֆոցիտներում հակաուռուցքային ակտիվությունը խթանող պոտենցիալ միացությունների արագ հայտնաբերման մեթոդ: