Հունվարի 1-ից բացառապես էլ.շարժիչով մեքենաների մաքսատուրքը 10-ի փոխարեն կդառնա 15% — Շեշտ.am (shesht.am)
3 րոպե
Խմբագրություն

Հունվարի 1-ից բացառապես էլ.շարժիչով մեքենաների մաքսատուրքը 10-ի փոխարեն կդառնա 15%

Մինչև 2022թ. հունվարի 1-ը բացառապես էլեկտրական շարժիչով ավտոմեքենայի, մոտոցիկլետի և հեծանիվի ներմուծումն ու օտարումն ազատված են ԱԱՀ-ից:

Էլեկտրական շարժիչով մեքենայի լիցքավորում / ©unian.net

Պետեկամուտների կոմիտեն տեղեկատվական հոլովակ է հրապարակել, որտեղ ներկայացված է բացառապես էլեկտրական շարժիչով մեքենաների մաքսազերծման հաշվարկի վերաբերյալ: Հայտնի է, որ 2020թ. հունվարի 1-ից այդ մեքենաների համար գանձվելու 15% մաքսատուրք՝ ներկայիս 10%-ի փոխարեն:

Էլեկտրական շարժիչով փոխադրամիջոցների մաքսազերծման փոփոխությունը վերաբերում է 2020թ. հունվարի 1-ից հետո Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող երկրներից ներկրվողներին:

Ներկայումս բացառապես էլեկտրական շարժիչով մոտոցիկլետի և հեծանվի դեպքում գործում է 14% մաքսատուրք, որը պահպանվելու է: Պետեկամուտների կոմիտեն հիշեցնում է նաև, որ մինչև 2022թ. հունվարի 1-ը նշված փոխադրամիջոցների ներմուծումն ու օտարումն ազատված են ԱԱՀ-ից:

Բացառապես էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցի մաքսազերծման հաշվարկի մասին / ©ՀՀ ՊԵԿ

ՊԵԿ հաղորդմամբ` Ֆիզիկական անձինք անձնական օգտագործման նպատակով ներմուծած փոխադրամիջոցների արժեքը պետք է հայտարարագրեն ուղևորային մաքսային հայտարարագրում: Իրավաբանական անձինք պետք է հայտարարագրեն մաքսային արժեքը՝ ապրանքային հայտարարագրում:

Տեղեկատվական հոլովակում նշվում է, որ եթե 2019թ. ներկրված տրանսպորտային նշված միջոցների համար մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ գրանցվի ուղևորային մաքսային կամ ապրանքային հայտարարագիր (ոչ թե՝ տարանցման հայտարարագիր), ապա մաքսազերծումը կիրականացվի 2019թ. գործող դրույքաչափերով: Հաղորդվում է, որ տարանցման հայտարարագիր ունենալու դեպքում, եթե ուղևորային մաքսային կամ ապրանքային հայտարարագրերը գրանցվեն 2020թ. հունվարի 1-ից սկսած, կհաշվարկվեն նոր դրույքաչափերը:

Հիշեցնենք՝ 2020թ. հունվարի 1-ից փոփոխություն է տեղի ունենալու նաև ոչ էլեկտրական շարժիչով մեքենաների՝ երրորդ երկրից ԵԱՏՄ ներմուծելու դեպքում մաքսազերծման դրույքաչափերում:

Ամենաընթերցվածը

[miniorange_social_login]

Մեկնաբանությունները

Գրել մեկնաբանություն
Հաստատեք
Մուտք գործեք
Մուտք գործելով Դուք համաձայնվում եք կայքի օգտագործման օրենքների հետ.