Շեշտ.am (shesht.am) - Feed

Գիտնականները Մարսի վրա վերաբնակեցման հարմար վայր են գտել
Ապագայում դեպի Մարս թռչելու կարևոր պայմաններ են համարվում անվտանգությունն ու ջուրը: Այդպիսին արդեն գտնված է. ամերիկյան հետազոտողները նման հարմար վայր են համարում Արկադիայի հարթավայրը: Այս ընդարձակ ցածրադիր վայրը գտնվում է մոլորակի արևմտյան կիսագնդում: Տեղանքն առանձնանում է իր՝ ոչ մեծ խորության վրա գտնվող ջրային սառույցի պաշարներով: Այն դուրս բերել հնարավոր է նույնիսկ բահի մի քանի հարվածով:

Ջրի պաշարները Մարսի վրա լրացնելու հնարավորությունը թույլ կտա խնայել միջմոլորակային տիեզերանավի քաշի, շահել՝ վառելիքի, գումարի և օգտակար կշռի հարցում: Այդ պատճառով NASA-ի և դեպի Կարմիր մոլորակն առաքելություններ իրականացնել ցանկացող բոլորի համար վայրէջքի տարածքում ջրի պաշար հայթայթելը հիմնական չափանիշ է:

Մարսի վրա ստորգետնյա սառույցի քարտեզ: Տաք գույներով ամենախորը հատվածներն են, իսկ բևեռներում ամենամեծ պաշարն է / ©NASA, JPL-Caltech, ASU

Իրականում ջրային սառույցով հարուստ են Մարսի բևեռները, սակայն այստեղ պայմաններն անտանելի են. ջերմաստիճանը գրեթե միշտ -150 °C է, քիչ է նաև արևի լույսը: Այդ պատճառով են գիտնականները դիտարկում հասարակածին մոտ հատվածը: Հատկապես հյուսիսային կիսագնդում են շատ ցածրադիր հարթավայրերը:

NASA-ի ռեակտիվ շարժման լաբորատորիայից Սիլվեն Պիկոն և նրա գործընկերները դիտարկել են Mars Reconnaissance Orbiter (MRO) և Mars Odyssey արբանյակներից ստացված տվյալները՝ սառույցի տեղորոշման վերաբերյալ: Ջուրն իր մեջ ջերմությունը պահպանելու ունակության շնորհիվ հեշտ դիտարկելի է:

Արկադիայի հարթավայրը Մարսի վրա / ©naked-science.ru

Այդպիսով, գիտնականները կազմել են ստորգետնյա սառույցի տեղորոշման քարտեզ և ցույց տվել, որ Արկադիայի հարթավայրում այն հաշված սանտիմետրերի խորություն ունի: Դա թույլ կտա արդյունահանել առանց հավելյալ բարդ ու ծանր սարքավորումների: Բացի այդ, սառույցն ինքն իրենով ևս հետաքրքիր է. դրա ուսումնասիրությունը կբացահայտի Մարսի անցյալում տեղի ունեցած կլիմայական շրջափուլերի մասին նոր տեղեկություններ: