Շեշտ.am (shesht.am) - Feed

Մի շարք կայքեր արգելափակելը ճիշտ կլինի. Ռուսլան Մարտիրոսյան
Հայաստանում գիտության և հանրամատչելի տեղեկատվության զարգացման, պատվաստումային գործընթացի և դրա նկատմամբ հասարակության վերաբերմունքի մասին հարցազրույցում հանրահայտ Naked Science ամսագրի հիմնադիր Ռուսլան Մարտիրոսյանը նշել է, որ Հայաստանում Covid-19-ի դեմ պատվաստման նկատմամբ բացասական վերաբերմունքի հիմնական պատճառը գիտության բացակայությունն է:

Նրա խոսքով՝ գիտության անկմանը զուգահեռ՝ նվազել է նաև գիտությամբ զբաղվողների, գիտնականների թիվը: Ի հակառակ դրան՝ հասարակության շրջանում առկա մեծ թվով «հակապատվաստումայինները» կարծիք են ձևավորում բնակչության մյուս հատվածի մոտ, քանի որ այլ խելամիտ կարծիքներ քիչ են հնչում:

Մարտիրոսյանը շեշտել է, որ գիտական մոտեցումը պակասում է նաև մանկավարժների ու դասախոսների մոտ, ովքեր չեն նպաստում գիտական տեղեկատվության տարածմանը:

https://youtu.be/0-xx1mRKV1M
Գիտության և պատվաստումների մասին / © Լրատվական Ռադիո

Պատճառների շարքում Մարտիրոսյանը նշել է նաև մեդիադաշտի բարձիթողի վիճակը: Կառավարության կողմից, նրա խոսքով, որևէ քայլ չի ձեռնարկվում այս ոլորտի կարգավորման ուղղությամբ:

Ռուսլան Մարտիրոսյանը համոզված է, որ պատվաստման անհրաժեշտության վերաբերյալ քարոզչությունը թերանում է: Այստեղ նա առաջարկում է, որպես լուծում, արգելափակել պատվաստումների դեմ քարոզչություն իրականացնող կայքերը՝ կարգավորելով օրենսդրական բացերը:

Խոսքի ազատության հնարավոր սահմանափակման վերաբերյալ հարցին ի պատասխան՝ Մարտիրոսյանը հիշեցրել է նախորդ տարվա իրավիճակը, երբ Ադրբեջանը պատերազմում էր ոչ միայն Արցախի դեմ, այլև տեղեկատվական պատերազմ էր վարում հայկական տիրույթում և հասնում էր հաջողության: Նրա կարծիքով՝ հակապատվաստումային քարոզչություն իրականացնող ֆեյսբուքյան հայալեզու խմբերը հնարավոր է՝ հենց ադրբեջանցիներ են կառավարում:

Տեղեկատվական դաշտի կարգավորումը, ինչպես նշում է, ազգային անվտանգության կարևոր անհրաժեշտություն է այսօր Հայաստանի համար: Մարտիրոսյանի խոսքով՝ ազգային անվտանգության և խոսքի ազատության միջև սահմանը շատ նուրբ է, սակայն խնդիրը շտապ լուծում է պահանջում՝ ինչպես նախորդ տարվա ցավալի սխալները, այնպես էլ կորոնավիրուսային իրավիճակի վատթարացումը հաշվի առնելով: