Շեշտ.am (shesht.am) - Feed

Օգտատերերն ականատես են եղել Կյանու Ռիվզի մասնակցությամբ «Մատրիցա 4»-ի նկարահանումներին
Սոցցանցերում հայտնվել են դերասան Կյանու Ռիվզի և ռեժիսոր Լանա Վաչովսկիի  մասնակցությամբ լուսանկարներն ու տեսանյութերը՝ «Մատրիցա» ֆիլմի 4-րդ մասի նկարահանումների ժամանակ: Ռիվզի համեստ արտաքինը և չսափրված լինելը ենթադրությունների տեղիք է տվել, որ ընթանում են դրվագների վրա աշխատանքները, որտեղ Ռիվզը մարմնավորելու է Թոմաս Անդերսոնին՝ քաղաքային հասարակ բնակչի, ով դեռ չգիտե իր՝ «ընտրյալ» լինելու մասին:

Սան Ֆրանցիսկոյի փողոցներում անցորդները կարողացել են տեսնել նկարահանող խմբին, այդ թվում և՝ դերասանին ու ռեժիսորին: Օգտատերերը լուսանկարել են նրանց, սակայն դժվար է ենթադրել, թե հատկապես ինչ դրվագներ են նկարահանվում, սակայն ուշադրություն են դարձրել այն հանգամանքին, որ Ռիվզն իր հերոսի համար անսովոր արտաքին տեսք ունի. ավանդական ակնոցն ու սև վերարկուն չկան:

Օգտատերերից մեկի կարծիքով՝ հնարավոր է, որ ֆիլմի կեսից դերասանը կրկին դառնա Թոմաս Անդերսոնը. մարդ, ով ապրում է Մատրիցայում, չգիտե, թե ով է եղել և ինչ է արել:

https://twitter.com/keanuplanet/status/1225155742635827204
«Մատրիցա 4»-ի նկարահանումները Սան Ֆրանցիսկոյում:

Մեկ այլ օգտատեր ենթադրել է, որ ֆիլմի երրորդ մասի վերջում հերոսի հիշողությունը ջնջվել է՝ ըստ սյուժեի: Ռիվզի արտաքին տեսքն օգտատերերի մի մասի մոտ կասկածներ է առաջացրել, թե ոչ թե «Մատրիցայի» նոր ֆիլմն է նկարահանվում, այլ «Ջոն Ուիկը»:

Օգտատերերն արձանագրել են նաև թռիչքային տեսարանների նկարահանումներ՝ իրենց աշխատավայրի հարևանությամբ: Տեսարանն անվանել են «Ժամանցի խելահեղ այգի կասկադյորների համար»:

https://twitter.com/gyrhawk/status/1223488511711444993
Նրանք «Մատրիցա 4»-ն են նկարահանում իմ աշխատավայրի մոտ: Սա կարծես կասկադյորների համար ժամանցի խելահեղ այգի լինի:

Մեկնաբանություններում ենթադրել են, որ դրվագի կադրերում հայտնվել է ոչ միայն գլխավոր հերոսը, այլև նրա սիրելի Տրինիտին, ով ֆիլմի երրորդ մասում զոհվել էր: Օգտատերերից մեկը գրել է, որ եթե Նեոն պահպանի իր ունակությունները, հրաշալի կլինի. Տրինիտին թռչել չգիտեր:

https://www.instagram.com/p/B8NAWjRh0ZP/?utm_source=ig_embed
«Մատրիցայի» աստղեր Կյանու Ռիվզն ու Քերրի-Էնն Մոսսը կանգ են առել Չայնաթաունում՝ նկարահանելու ֆիլմի նոր հատվածը:

Դեռևս 2019թ. հոկտեմբերին Variety-ն հաղորդել էր, որ Warner Bros.-ը քասթինգ է իրականացնում երիտասարդ Թոմաս Անդերսոնի դերի համար, ով դեռ չգիտե իր առաքելության մասին: Հայտնել էինք, որ նախապատրաստական աշխատանքներ են տարվում:

Չնայած այն հանգամանքին, որ ստուդիայի ներկայացուցիչները չեն մեկնաբանել ֆիլմի ապագայի վերաբերյալ, ներկայումս հայտնի է, որ նկարահանումներին մասնակցելու է նաև դերասան Յահյա Աբդուլ-Մատին II-ը («Ակվամեն», «Մենք», «Սև հայելի» ֆիլմերից), ով դերակատարներից մեկն է լինելու: