Շեշտ.am (shesht.am) - Feed

Հայաստանում ուժգին երկրաշարժերի վտանգ կա՞. մասնագետի մեկնաբանությունը
Վերջին օրերին Հայաստանի տարածքում զգացված երկրաշարժերին անդրադառնալով` Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սոս Մարգարյանը նշել է, որ ներկա պահին մեզ մոտ երկրաշարժերի հետ կապված մեծ անոմալիաներ չեն նկատվում:

Նրա խոսքով` Թուրքիայում և Իրանում գրանցված երկրաշարժերի գոտիները տարբեր են, իսկ նախորդ օրը Շիրակի մարզի Բավրա և Ղազանչի գյուղերում գրանցված երկրաշարժը կապ ունի Ջավախքի խզվածքային գոտու հետ, սակայն այդ գոտիները փոխկապակցված չեն:

Խոսելով հետցնցումների մասին` Մարգարյանը նշել է, որ տեղի է ունենում օջախի լարվածության և կուտակված էներգիայի լիցքաթափում: Մասնագետը շեշտել է, որ Բավրայի երկրաշարժը նույնպես դիտարկվում է որպես հետցնցում։ Բացի այդ, մոտ 130 հետցնցում է գրանցվել, որոնց գերակշիռ մասը` շատ թույլ մագնիտուդով:

Այս համատեքստում Մարգարյանը համեմատել է Սպիտակի ու Երևանի` մեծ մագնիտուդով երկրաշարժերը` նշելով, որ դրանց հզորության պարագայում ակնկալվել են հետցնցումներ։ Հետցնցումները, նրա խոսքով, նույնպես լինում են տարբեր հաճախականությամբ ու տարբեր ուժգնությամբ` 2,5-ից մինչև 4,5 մագնիտուդ։

Ջավախքի խզվածքը, ինչպես նշում է, համեմատաբար ակտիվ է` ի տարբերություն Փամբակ–Սևան–Սյունիք խզվածքի: Մարգարյանի խոսքով` ցնցումային ակտիվությունը սովորաբար պայմանավորված է տվյալ օջախում կուտակված էներգիայի լիցքաթափմամբ: Մասնագետն ընդգծում է, որ շատ հնարավոր է` հետցնցումային ակտիվություն չլինի։

Յուրաքանչյուր օջախ, Մարգարյանի ներկայացմամբ, ունի իր բնութագիրը: Ակտիվության տարբերությունը, ինչպես նշում է, կախված է երկրաբանական, տեկտոնական և կառուցվածքային այլ գործոններից, որոնք յուրահատուկ են յուրաքանչյուր դեպքի համար։

Հետցնցումները, նրա խոսքով, հնարավորություն են տալիս որոշակի պատկերացում կազմել հետագա զարգացումների և ընդհանուր պատկերի մասին։

Հիշեցնենք, որ օգոստոսի 17-ին, ժամը 09:43-ին,  3.1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Վրաստան-Հայաստան սահմանային գոտում` Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք` օջախի 10 կմ խորությամբ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ: Նույն տարածաշրջանում օգոստոսի 16-ին գրանցվել էին երկու երկրաշարժ ու 70 հետցնցում։